Բոստոնում ռմբակոծություններից հետո Ռուսաստանում կայանալիք սպորտային միջազգային մրցումներն անվտանգության ապահովման տեսակետից մեծ դժվարություն են ներկայացնում

Posted June 24th, 2013 at 06:06 (UTC+4)
Leave a comment

Իր տղամարդկությունն ամեն եղանակով ցուցադրել ցանկացող մարզիկ Վլադիմիր Պուտինը որդեգրել է իր նոր Ռուսաստանը միջազգային մակարդակի սպորտային իրադարձությունների կազմակերպման միջոցով առաջ քաշելու ռազմավարություն՝ ձմեռային օլիմպիական խաղերից մինչև «Գրանդ Փրի» ավտոմրցավազքը: Reuters՝ Ալեքսեյ Դրուժնին

Բոստոնի ռմբակոծությանը նախորդող լուսապայծառ օրերին սպորտի ջատագով Վլադիմիր Պուտինը որոշել էր, թե իր նոր Ռուսաստանի աշխարհում տեսանելիությունը բարձրացնելու ամենալավ միջոցը համաշխարհային մակարդակի սպորտային մրցումների անցկացումն է:

Պուտինի սպորտային քաղաքականությունն այժմ կտա իր պտուղները, քանի որ համաշխարհային լրատվամիջոցները նախապատրաստվում են Ռուսաստանում կայանալիք սպորտային իրադարձությունների հնգամյա մարաթոնի լուսաբանման:

Բոստոնի մարաթոնի ժամանակ տեսախցիկների առջև ահաբեկիչների կողմից իրականացված պայթյուններից հետո սակայն Ռուսաստանի սպորտային օրացույցն անսպասելիորեն վերածվել է անվտանգության ապահովման ոլորտում խոչընդոտներով հնգամյա վազքի:

Ռուսաստանում մահմեդական ամենամեծ մեծամասնությունն ունեցող Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում հունիսին նախատեսված է անցկացնել «Ունիվերսիադը»՝ ուսանողական սպորտային իրադարձությունը:

Մոսկվայում օգոստոս ամսին կանցկացվի թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունը, որի ընթացքում Մոսկվայի փողոցներում նախատեսված է անցկացնել նաև 42 կիլոմետրանոց մարաթոն:

Գալիք տարվա փետրվարին Ռուսաստանը կհյուրընկալի 2014 թվականի օլիմպիական ձմեռային խաղերը, որոնք կանցկացվեն անջատողականների և մահմեդական ծայրահեղականների կողմից իրականացվող բռնություններով բռնկված Կովկասի արևմտյան ծայրամասում գտնվող Սոչի քաղաքում:

Դրանից հետո, 2014 թվականին Ռուսաստանում՝ կրկին Սոչիում, կանցկացվի «ֆորմուլա մեկ» տեսակի ավտոմրցավազքի առաջնությունը, որից հետո, 2017 թվականին՝ ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիայի առաջնությունը, և վերջապես 2018 թվականին՝ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը:

Նախագահ Պուտինը, լինելով ձյուդոյի և կարատեի մասնագետ, վերջի տարիներին սովորել է չմուշքասահք՝ Սոչիում 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը գովազդելուն օժանդակություն ցուցաբերելու համար: Լուսանկար՝ Retuers/Ալեքսեյ Նիկոլսկի

Հինգ տարի անց աշխարհի յոթ միլիարդ մարդկանց մեծ մասն առնվազն մեկ անգամ դիտած կլինի Ռուսաստանում անցկացվող սպորտային իրադարձություններից առնվազն մեկ պատկեր:

Ահաբեկիչներն ըստ երևույթի հետաքրքրված չեն սպորտով: Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ տեղադրված ռումբերը սակայն ցույց են տվել, որ ահաբեկիչները շատ են սիրում հասարակության ուշադրության կենտրոնում լինելը:
Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացրածներն անմիջապես հայտնվել են ուշադրության կենտրոնում: Նրանց ուղերձը հստակ չէր՝ մահմեդական արմատական բողոքի ինչ-որ տեսակ: Նրանց լուսանկարները սակայն տարածվել են աշխարհով մեկ:

Ռուսաստանցիների համար այս պատկերներն անհանգստացնող են նաև այն պատճառով, որ հիմնական երկու կասկածյալներ Ջոխար և Թամերլան Ցառնաևներն ազգությամբ չեչեն են: Նրանք մեկ տասնամյակ առաջ էին ներգաղթել Միացյալ Նահանգներ Չեչնիայի հետ սահմանամերձ Դաղստանից:

Վերջին տարիներին Ռուսաստանում չեչեն անջատողականների հարձակումների թիրախներ են դարձել լրատվամիջոցների ուշադրությունն ամենաշատը գրավող վայրերը՝ Մոսկվայի մետրոն, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ տանող ճեպընթաց գնացքը, ինչպես նաև Մոսկվայի ամենաժամանակակից օդանավակայանը:

Ռուսաստանի անվտանգության աչալուրջ ուժերը մասնագիտացած չեն հաղորդակցման տեսության մեջ: Նրանք սակայն շատ լավ են կազմակերպում տարածքների շրջափակումը:

Ներքին գործերի նախարարության ծառայողը պահակային ծառայություն է տանում Սոչիի նորակառույց միջազգային օդանավակայանում: Լուսանկար՝ Reuters/Ալեքսանդր Դեմյանչուկ

Մոսկվայում օգոստոս ամսին կայանալիք մարաթոնի հանդիսատեսները մարզադաշտին մոտենալու համար պետք է անցնեն մետաղի հայտնաբերման սարքավորումների միջով: Բոստոնի պայթյուններից հետո Ռուսաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Բալախնիչովը հայտնել է «Ռոյթերս» գործակալության, որ նախատեսվում է եռապատկել անվտանգության ապահովման միջոցառումները:

«Միաժամանակ չենք ցանկանում Մոսկվան վերածել անմարդաբնակ քաղաքի», – ասել է Բալախնիչովը:

Այս տարվա ապրիլի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախագահներ Պուտինն ու Օբաման քննարկել են անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման շուրջ համագործակցության բարելավման հնարավորությունները: Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, թե երկու նախագահները «շեշտել են համատեղ աշխատանքի կարևորությունը՝ երաշխավորելու համար Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման անվտանգությունը»:

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերն իսկապես շատ մեծ դժվարություն են ներկայացնում:

Խաղերը կանցկացվեն Կովկասյան լեռնաշղթայի ամենաարևմտյան մասում՝ տարածքում, որտեղ մահմեդական ծայրահեղականությունը, էթնիկական անջատողականությունն ու համատարած չքավորությունը ստեղծել են քաղաքական բնռությունների այնպիսի խառնուրդ, որն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում դարձել է օրական առնվազն մեկ սպանության պատճառը:

Բռնությունները հիմնականում իրականացնում են Սոչիից դեպի արևելք գտնվող կովկասյան լեռնային հանրապետություններում: Ցարական իշխանությունների կողմից տարածաշրջանն ավելի քան 150 տարի առաջ «հանդարտեցնելուց» հետո ներկայիս Ռուսաստանի իշխանությունները դեռևս պետք է կառուցեն լեռներից դեպի ծովը տանող ճանապարհ: Մայրուղիների օգտագործմամբ տարանջատման քաղաքականությունը պահում է բռնությունների ազդեցությունն իրենց վրա զգացող բնակչությունը լեռներում՝ Սոչի և Կրասնայա Պոլյանա օլիմպիական քաղաքներից հեռու:

Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից հետո, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ծառայողները սկսել են ստուգել 2014 թվականին ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայր Սոչիի երկաթգծի կայարան ժամանող ուղևորների փաստաթղթերը: Լուսանկար՝ Reuters/Ալեքսանդր Դեմյանչուկ

Սակայն լեռների ժողովուրդները, որոնք շատ զգայուն են պատմության նկատմամբ, գիտեն, որ ցարական Ռուսաստանի հետ խաղաղության վերջնական պայմանագիրը ստորագրվել է Կրասնայա Պոլյանայում, և որ լեռներից մահմեդական բնակչության վտարումը դեպի Թուրքիա իրականացվել է Սոչիի ափերից:

Օլիմպիական խաղերի անցկացման վայրերից անմիջապես դեպի հարավ գտնվող տարածքներում Ռուսաստանը ստեղծել է բուֆերային մի պետություն՝ Աբխազիան, որտեղ Ռուսաստանի անվտանգության ծառայություններն իրենց շատ ազատ են զգում: Ոստիկանությունն անցյալ տարի հայտնաբերել էր զենքերով լի մի թաքստոց, որը հավանաբար պահվել էր և նախատեսվում էր Օլիմպիական խաղերի համար: Թաքստոցում, որի ստեղծումը վերագրվում էր չեչեն ապստամբներին, ներառում էր երկիր-օդ տեսակի հրթիռներ, նռնականետներ և դինամիտ:

Սոչիում սառցադաշտերը գտնվում են պարսպապատված վայրերում, որոնց մուտքը տրամադրվելու է միայն տոմս ունեցող անձանց, որոնք գրանցել են իրենց անձնագրերը:

Լեռնային չմուշքասահքի և սնոուբորդի անցկացման վայրերն ավելի են սփռված և, այսպիսով, դրանց պաշտպանությունը շատ ավելի դժվար է կազմակերպել: Օլիմպիական խաղերի անցկացման երկու վայրերն իրար է միացնելու 48 կիլոմետր երկարությամբ ճեպընթաց երկաթգիծը, որը նույնպես խոցելի է լինելու:

Հաշվի առնելով շրջակայքում տեղի ունեցող հակամարտությունները՝ օլիմպիական խաղերի ծրագրավորման պատասխանատուները հենց սկզբից են ներկառուցել անվտանգության միջոցները ծրագրավորման գործընթացի մեջ: Այստեղ ցանկապատերն ու դարպասները շրջապատում են օլիմպիական դահուկացատկի կառուցման վայրը: Լուսանկար՝ Վերա Ունդրից

Անցյալ ձմեռվա սպորտային իրադարձությունների ժամանակ ընդունված անվտանգության միջոցներն այնաստիճան խիստ էին, որ մասնակիցներից մեկը՝ Ալյասկայից ժամանած սնուբորդիստը, բողոքել էր, որ նույնիսկ ատամ մաքրելու համար իր մոտ պետք է փաստաթղթեր պահեր:

«Ամերիկայի Ձայն»-ի աշխատողները մարտ ամսին այցելել էին Կրասնայա Պոլյանան, սակայն մեկ ամբողջ օր ես ստիպված էի եղել լրացնել հավաստիացնող փաստաթղթեր տրամադրելու ձևաթղթեր, սկանավորել և էլեկտրոնային փոստով ուղարկել անձնագրերի պատճենները: Մոսկվայից ժամանելուց հետո մեզ հավաքել էին բազայի բնակելի տարածքում: Չնայած մենք Մոսկվայից գալու համար կտրել էին 1 400 կիլոմետր, մեզ չէր թույլատրվել նավակով բարձրանալ մինչև Ռոսա Խուտոր լեռը:

Եվ դա տեղի էր ունեցել դեռևս մինչև անվտանգության միջոցների խստացումը:

«Ամերիկայի Ձայն»-ի Մոսկվայի գրասենյակում աշխատող տեսալրագրող Օսթին Մալոյը հանգստանում էր՝ նստած Սոչիի զբոսայգիներից մեկի նստարանին: Ոստիկանության ծառայողներն անսպասելի ձերբակալել են նրան՝ տանելով դեպի ոստիկանության ավտոբուսը: Ոստիկանության ծառայողները տեղեկացրել են նրան, որ շինարարության աշխատողների համար սահմանված է պարետային ժամ, որը սկսվում է երեկոյան ժամը 9-ին: Կարճ ժամանակ տևած ձերբակալությունից հետո Օսթինն էլեկտրոնային նամակով փոխանցել էր ինձ այն, ինչ նրան ասել էին ռուսաստանցի իր ընկերները. «Դա տեղի էր ունեցել իմ մորուքի պատճառով: Նա խորհուրդ տվեց, որ ես սափրվեմ»:

Ի՞նչ կարող է մորուքից ավելի կասկածելի լինել: Թե՞, միգուցե, այն հանգամանքը, որ Մալոյն Աբխազիայում օգտվում էր հեռախոսային կրպակում տեղադրված հեռախոսից: Լուսանկար՝ Ջեյմս Բրուք

Ռուսաստանի ոստիկանության կողմից մարդկանց նման ոչ պաշտոնական դասակարգումը դառնում է այնքան հաճախակի, որ օլիմպիական խաղերի ընթացքում հնարավոր է, որ դեմ առ դեմ կանգնենք խտրականության՝ ապարտեիդի հետ: Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Կովկասի լեռներում: Սակայն խաղերում կմասնակցի Կովկասի բնակչության ընդամենը չնչին մասը:

Կովկասով այժմ մի անեկդոտ է շրջում.
«Չեչենը, ինգուշն ու դաղստանցին մեքենայով տեղ են գնում:
Հարց. Ո՞վ է վարում մեքենան:
Պատասխան. Ոստիկանությունը:

Ազերի գայլեր` իրանական ոչխարների մորթիո՞վ

Posted April 2nd, 2013 at 14:11 (UTC+4)
Leave a comment

Առաջին հայացքից թվում է, որ բոլորի համար այս գործարքը շահավետ է:

Իրանական անմեղ գառնու՞կ: Թե՞ ազերիների էքսպանսիոնիզմի գործակալ: Լուսանկար՝ Անդրեաս Քեփել

Իրանը դեմ առն դեմ կկանգնի բնակչության քաղաքական ռումբի հետ՝ երիտասարդ, աճող և քաղաքներում բնակվող մարդիկ, որոնք ցանկանում են սնվել՝ էժան, որակով և սովորույթներին համապատասխան: Վերջին 40 տարվա մեջ Իրանի բնակչությունն ավելացել է երկու անգամ՝ հասնելով այժմյա 75 միլիոնի: Իրանցիների կեսի տարիքը 35 տարեկանից ցածր է, իսկ նրանց 71 տոկոսը բնակվում է քաղաքներում:

Երկրից անմիջապես դեպի հյուսիս գտնվում է այս խնդրի լուծմանը նպաստող պատասխաններից մեկը՝ Հայաստանի հողերը, որոնք չեն օգտագործվում արածեցման համար:

Հայ տղամարդիկ գնալով ավելի քիչ են ցանկություն հատնում գեղատեսիլ, սակայն դատարկ սարերում ոչխար արածացնելու: Հայաստանի գյուղատնտեսության նախարարության համաձայն, երկրի արոտավայրերի 70 տոկոսը՝ մոտ 800 հազար հեկտար, այժմ չի օգտագործվում:

Ահա թե ինչ գործարք է առաջարկվել՝
Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին առաջարկել է վարձակալել արածեցման համար պիտանի հողի հազարավոր հեկտարներ՝ Իրանից բերված ոչխարներ այնտեղ արածացնելու համար: Արածեցման համար պիտանի հողը վարձակալելու դեպքում Հայաստանը կարող է հինգ անգամ ավելացնել երկրում առկա անասունների գլխաքանակը: Նրա համաձայն, տասը տարվա ընթացքում Հայաստանը կարող է Իրան տարեկան արտահանել 2-3 միլիոն գլուխ ոչխար:

Իմ կարծիքով՝ լավ առաջարկ է:

Փոքր, ծովից կտրված և հարևանների հետ վատ հարաբերություններ ունեցող Հայաստան ներդրումներ կատարողները հերթ չեն կանգնել:

Փակ սահմաններ

Ադրբեջանի հետ Հայաստանի արևմտյան սահմանները փակ են:
Սահմանի որոշ մասերում քրիստոնյա Հայաստանի և մահմեդական Ադրբեջանի զինծառայողներն իրար են նայում խրամատներից և ամենաթեթև վտանգի դեպքում կարող են սեղմել ձգանը: Շաբաթը մոտավորապես մեկ անգամ դիպուկահարների կրակոցներից զինծառայողներ են զոհվում:

Հայաստանն արևմուտքից սահմանակից է Թուրքիային, որը 1915 թվականին իրականացրել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի արևմտյան սահմանը Թուրքիայի հետ նույնպես փակ է:

Իրանի կողմից արված առաջարկն առաջին հայացքից թվում է շահութաբեր Հայաստանի համար:

«Ինչպիսի միամտություն», – օրերից մի օր Երևանում ինձ ասաց Հասմիկ Եվոյանը:

Հասմիկ Եվոյանը նայում է Հայաստանի քարտեզին և ասում, որ հարավային Սյունիք մարզը չափազանց խոցելի է՝ Իրանից ժամանող անասնապահներ ընդունելու համար: Լուսանկար՝ Օսթին Մալոյ

Շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետ Հասմիկը բացատրել է ինձ ոչխարների աշխարհաքաղաքականությունը: Նա հասկանալի է դարձրել ինձ համար այն, թե ինչու հայերից շատերն իրականան սեղաններին ոչխարի մսից պատրաստված ուտեստներ մատակարարելը Հայաստանի համար համարում են բացարձակապես անշահավետ առաջարկ:

Այսպես, ոչխարներն արածացվելու են Հայաստանի հարավային Սյունիք մարզում: Սյունիքի մարզը, որի լայնքը որոշ հատվածներում չի գերազանցում 30 կիլոմետրը, Հայաստանի միակ ելքն է դեպի Իրան: Այն սակայն ռազմավարական տեսակետից խոցելի է՝ գտնվելով Ադրբեջանին պատկանող երկու տարածքների միջև:

Դեպի Իրան տանող «կյանքի ճանապարհ»

Չնայած Սյունիքը տարածքի առումով Հայաստանի ամենամեծ մարզն է, այն նաև ամենաքիչ բնակեցվածն է: Սյունիքը զբաղեցնում է Հայաստանի տարածքի 15 տոկոսը, սակայն մարզի բնակչությունը կազմում է Հայաստանի բնակչության ընդամենը 5 տոկոսը: Մարզի բնակչությունը նվազել է 1980-ականների վերջին, երբ ազգամիջյան բախումների հետևանքով ադրբեջանցիների փոքրամասնությունը փախուստի էր դիմել Ադրբեջան և Իրանի հյուսիսային տարածքներ:

Հարավային Հայաստանի լեռնային տեսարանները գեղատեսիլ են, սակայն հաճախակի անմարդաբնակ: Լուսանկար՝ «Ամերիկայի Ձայն», Ջեյմս Բրուք

Առանց մեծաթիվ տեղական բնակչության առկայության, իրանական ոչխարների հետ կապված ծրագիրը նշանակում է, որ երկիր պետք է բերվեն իրանցի անասնապահներ, հնարավոր է՝ ընտանիքների հետ միասին: Սպանդի ենթակա անասունի տարիքից կախված, դեպի Իրան տարեկան 2,5 միլիոն ոչխար արտահանելը կարող է նշանակել, որ Հայաստանի հարավային տարածքներ Իրանից բերվելու է 5 միլիոն գառ: Հաշվի առնելով տարածաշրջանի դժվարանցանելի պայմանները՝ մեկ անասնապահ չի կարողանալու պահել ավելի քան 500 գլուխ ոչխար:

Այսպիսով, հաշվարկների համաձայն, Հայաստան մոտավոր հաշվարկով պետք է բերվի մոտ 10 հազար իրանցի անասնապահ:

Որտեղի՞ց են բերվելու անասնապահները:

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Սյունիքի և Իրանի հարևան այն մարզի հետ, որի անունը վտանգի մասին է հիշեցնում բազմաթիվ հայերին՝ Արևելյան Ատրպատական կամ Արևելյան Ադրբեջան: Մարզ, որի բնակչությունը 20 անգամ գերազանցում է Սյունիքի մարզի բնակիչների թիվը, Արևելյան Ատրպատականը, որը Իրանի ադրբեջանական փոքրամասնության հիմքում է ընկած, կազմում է մոտ 17 միլիոն մարդ:

Այսպիսով, Իրանի կողմից ոչխարաբուծության վերաբերյալ գործարքին կից Հայաստան կարող են բերվել մոտավոր հաշվարկով 10 հազար ադրբեջանցի անասնապահ՝ վերջիններիս ընտանիքների և պահակային շների հետ միասին:

Կա ևս մեկ դժվարություն:
Լեռնային արոտավայրերից վերջին 20 տարիների ընթացքում հայ անասնապահների բացակայությունը դարձել է գայլերի թվի զգալի ավելացման պատճառը: Հայաստանի իշխանություններն այժմ $275 պարգև են վճարում սպանված յուրաքանչյուր գայլի համար: Այսպիսով տրամաբանական է, որ իրանցի անասնապահները պետք է հրացաններ ունենան՝ իրենց հոտերը գայլերից և այլ գիշատիչներից պահպանելու համար:

Զինված մարդիկ

Կարճ ասած, հայերն ասում են, որ Իրանից ոչխարներ բերելու գործարքի հետ միասին Հայաստանի ռազմավարական տարածքներ կարող են ներթափանցել ազգությամբ ադրբեջանցի մի քանի հազար մարդ, որոնք, բացի այդ, զինված կլինեն:

«Ոչխարների հետ միասին Հայաստան կարող է գալ մի քանի հազար մարդ, որոնք բնակություն կհաստատեն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում», – ասել է Հայաստանի «Նախախորհրդարան» ընդդիմադիր խմբի անդամ Էվոյանը: «Խոսքը գնում է ոչ միայն աշխատանքի մասին: Ինչպես նշեցի, այն վերաբերում է Հայաստան այլ ազգերի ներկայացուցիչների ոչ պաշտոնական տեղափոխման, ինչը ռազմական տեսակետից Հայաստանի համար ճիշտ ընտրություն չէ»:

Այս տարվա փետրվարի 14-ին, Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններից չորս օր առաջ, Էվոյանն ու այլոք Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ իրենց բողոքն էին արտահայտել այս գործարքի կապակցությամբ: Ես Հայաստանի մայրաքաղաք էին ժամանել հաջորդ օրը: «Armenia Now» լրատվական կայքի թղթակից Գոհար Արբահամյանն էր լուսաբանում այս ցույցը:
Բնապահպան Սիլվա Ադամյանը նրան բարձրաձայնել է այն, ինչ հայաստանցիներից շատերը պահում են մտքում:

«Հիշում եմ, թե ինչպես խորհրդային տարիներին ադրբեջանցիները ծածուկ վերահսկողություն էին հաստատում Սյունիքի նկատմամբ», – ասել է նա «ArmeniaNow»-ի թղթակցին: «Մենք ազատագրել ենք այն: Իսկ հիմա դուք կրկի՞ն ցանկանում եք տալ նրանց Սյունիքը: Արդյո՞ք մենք չենք կարող հասկանալ, որ սրանք նույն ազերիներն են, Իրանի քաղաքացիները, որոնք կվերադառնան Սյունիք, կբերեն իրենց ընտանիքները, և, փաստորեն, այս հողերի համար թափված արյունն իզու՞ր կլինի»:

Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվել է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդդիմությունը սակայն լավ արդյունքներ է գրանցել և շարունակում է բողոքները երկիր փողոցներում: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ իրանական գառների «նախագիծ»-ը բյուրոկրատիայի զոհը կդառնա՝ թաղվելով Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում:

Վաշինգտոն– Կրեմլ. ինչու՞ պահպանել քաղաքավարությունը

Posted March 17th, 2013 at 05:00 (UTC+4)
Leave a comment

Նրանք առնվազն զրուցում են՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը (ձախից) և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը (աջից) հանդիպել են Մյունխենում անցկացված Անվտանգության քաղաքականության համաժողովի ընթացքում, 2013 թվականի փետրվարի 2, լուսանկար՝ AP

Մոսկվայում կլոր սեղանի շուրջ անցկացված քննարկումներից մեկի ժամանակ ամերիկացի իմ երկու լրագրող գործընկերները պնդում էին, որ Միացյալ Նահանգներն ունեն Ռուսաստանի կարիքն ավելի շատ, քան Ռուսաստանին է անհրաժեշտ Միացյալ Նահանգները:
Չեմ ուզում, որ ասածս կոպիտ հնչի, սակայն, իմ կարծիքով, բարեկամներս տառապում են …սխալվելու…սրմամբ:
Տեսնենք, թե ինչ է տեղի ունենում իրականում.
— Բնակչություն. Գալիք 25 տարվա ընթացքում ամերիկացիների բնակչությունը ներկայիս երկու անգամ ավելի լինելուց 2038 թվականին կգերազանցի Ռուսաստանի բնակչությանը երեք անգամ: Դա կազմում է 400 միլիոն ամերիկացի՝ համեմատած Ռուսաստանի 133 միլիոն կազմող բնակչության:
— Տնտեսություն՝ ԱՄՆ-ի տնտեսության ծավալը ութ անգամ է գերազանցում Ռուսաստանի նույն ցուցանիշը:
— Զինված ուժեր՝ Միացյալ Նահանգների կողմից ոլորտում կատարվող ծախսերը տասը անգամ գերազանցում են Ռուսաստանի նույն ցուցանիշը:

Խոչընդոտ հանդիսացող անվերահսկելի գործոնները, օրինակ՝ աշխարհի եղանակային պայմաններում քաոսի առաջացում. չկա որևէ հիմք՝ մտածելու, որ երկու պետությունների միջև առկա հիմնարար տարբերություններում միջնաժամկետում փոփոխություններ կառաջանան:

Եվ իրոք, մեր ժամանակներում «խաղի կանոնների փոփոխություն» առաջացնող երևույթը՝ շելֆային գազի հեղափոխությունը, օգուտ կբերի ԱՄՆ-ին: Սպասվող էներգաինքնաարդյունավետությունը և բնական գազի ցածր գների իրականությունը բերում է Միացյալ Նահանգների վերաարդյունաբերացման: Ի տարբերություն, Ռուսաստանին սպառնում է բնական գազի արտահանումից ստացվող եկամուտների նվազեցում:

Համաշխարհային բեմում Ռուսաստանի դերի նվազեցումը Կրեմլը փորձում է փոխարինել երկիրը Չինաստանին «սոսնձելով»: Այն նման է միջին հասակի երեխային, որը փորձում է պաշտպանություն ձեռք բերել խաղահրապարակում՝ հարաբերություններ ստեղծելով ամենախոշորակազմ տղայի հետ: Կրեմլը քրտնաջան աշխատում է՝ Չինաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները «մերսելու» ուղղությամբ: Չինացիները սրբում-կտրում են Սիբիրի անտառները, աղտոտում միջազգային գետերը և հրաժարվում են Ռուսաստանում գործարաններ բացելուց, և այս ամենի հետ Ռուսաստանի իշխանությունները համաձայն են:

Ի տարբերություն, Կրեմլը ջանք չի խնայում՝ Վաշինգտոնի հետ «կռվի մեջ» մտնելու համար:
Հունվար ամսին ամերիկացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրման տխրահռչակ արգելքից հետո Ռուսաստանը ևս մեկ «ապտակ» է հասցրել՝ արգելելով Միացյալ Նահանգներից տավարի և խոզի մսի ներմուծումը և հետաձգելով «Աերոֆլոտ»-ում օգտագործման համար ամերիկյան «Boeing 777» մարդատար օդանավի վերջին մոդելի սերտիֆիկացումը: Հաշվի առնելով Ռուսաստանի հետ արդեն իսկ մեծ ծավալների հասնող առևտրային դեֆիցիտը, Միացյալ Նահանգներից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումները միայն կհեռացնեն Օբամայի վարչակազմը և ԱՄՆ-ի Կոնգրեսը Ռուսաստանից:

«Սակայն», – բողոքում են Վաշինգտոնում դեռևս մնացող մի քանի ձայներ, – «մենք պետք է պահպանենք քաղաքավարությունը Պուտինի վարչակազմի հետ հարաբերություններում, քանի որ մեզ շատ է անհրաժեշտ Ռուսաստանի աջակցությունը համաշխարհային մակարդակի կարևորագույն մի քանի խնդրում»:

Իսկապե՞ս:
Ապա անցնենք ցանկով.

– Հյուսիսային Կորեա՝ Քիմ դինաստիան քաղաքական Ֆրանկենշտեյն է, որը շատ, շատ վաղուց է հեռացել իրեն ստեղծած Կրեմլից՝ մոտ կես դար առաջ: Միջուկային ռումբերի հարցում Փխենյանը պարզապես անտեսում է Մոսկվային: Ռուսաստանի դեսպանը մի անգամ ասել է ինձ, որ Հյուսիսային Կորեան զբաղվում է խաբեությամբ, թաքցնելով նրանց ունեցած ռումբերը քարանձավներում, իսկ Հյուսիսային Կորեայի զինված ուժերը արդեն փորել են նման հազարավոր քարանձավներ: Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձերի անցկացման շարունակվող սպառնալիքներին Ռուսաստանի իշխանություններն արձագանքնել են հստակ միայն մեկ քայլով՝ միացնելով Վլադիվոստոկի շուրջ գտնվող ճառագայթման հայտնաբերման սարքերը: Հյուսիսային Կորեայի վրա իրական ազդեցություն կարող է գործել միայն Չինաստանը:

Սիրիացի մի կին, ձեռքում՝ «Ազատություն» գրված պաստառով, իր դժգոհությունն է արտահայտում Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին տրամադրվող օգնության փաստով: Լուսանկար՝ Reuter

– Սիրիա. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի ընդդիմության առաջնորդներից մեկի միջև հանդիպումը ոգեշնչել է, սակայն սկզբից նման ելք դժվար էր կանխատեսել: Արտաքին ուժերը երկար ժամանակ հույս ունեին, որ Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, իսկ Ամերիկայի կողմից՝ Սիրիայի ընդդիմությունը հանձնելու դեպքում հնարավոր կլիներ գալ համաձայնության: Այժմ ավելի պարզ է դառնում, որ Կրեմլը չի համոզելու, և, ամենայն հավանականությամբ, չի կարող համոզել Սիրիայի նախագահին կողքի կանգնել՝ հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու համար: Այս հակամարտությանը զոհ է գնացել արդեն 60 հազար մարդ, և քաղաքական լուծում գտնելու համար Ռուսաստանի դիվանագիտական օգնությանը դիմելը չեն խանգարի: Սակայն դիվանագիտական ջանքերը չեն գործել արդեն 18 ամիս, և Վաշինգտոնն այս առումով շատ քիչ պատրանքներ ունի:

– Իրան՝ Կրեմի որևէ ղեկավար պետք է շատ զգուշ քայլեր կատարի այս ուղղությամբ: Ռուսաստանի զգուշության հիմքում ընկած է Պարսկաստանի հետ հարաբերությունների 500-ամյա պատմությունը: Ռուսաստանը չի ցանկանում հարավային իր սահմանների մոտակայքում ունենալ միջուկային զենքով զինված Իրան: Այն ոչ էլ ցանկանում է կատարել որևէ այնպիսի քայլ, որը պարսիկները ռուսների դեմ կկարողանան օգտագործել գալիք տասնամյակի ընթացքում: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Ռուսաստանի կողմից Իրանին Ս-300 հակաօդային պաշտպանության վաճառքից հրաժարումն ավելացրել է ճնշումը Թեհրանի վրա, որպեսզի այն բանակցություններ վարի իր միջուկային ծրագրի շուրջ: Բանակցությունները վերսկսվել են Ղազախստանում փետրվարի վերջին:

Արդյ՞ք սա շուտով կդառնա Ռուսաստանի խնդիրը: ԱՄՆ-ի զինված ուժերի հետևակային 12-րդ գնդի զինծառայողները աֆղանական գյուղում պարեկային ծառայություն իրականացնելիս: Լուսանկար՝ Անվտանգության աջակցության միջազգային ուժեր

– Աֆղանստան՝ Ֆոլքլենդյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Հենրի Քիսինջերը նկարագրել էր Արգենտինան որպես «դեպի Անտարկտիկայի սիրտն ուղղված դաշույն»: Ամերիկացիներից շատերի համար ռազմավարական նման կարևորություն ունի Աֆղանստանը: Երդմնակալության արարողության ժամանակ նախագահ Օբաման ասել է. «Մեկ տասնամյակ տևած պատերազմն ավարտի է մոտենում»: Ռուսաստանի դեպքում դա նշանակում է, որ մեկ տասնամյակ կողքից քննադատելուց հետո, Կրեմլը շուտով կկարողանա ինքը ծախսել Ռուսաստանի հարկատուների գումարները՝ Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու նպատակով, և կանխել իսլամական ծայրահեղության տարածումը Կենտրոնական Ասիայում, ինչը Ռուսաստանի անվտանգության դեպքում մտահոգություն առաջացնող խնդիր է: Ռուսաստանի ընկերություններն ու կառավարությունն այս ընթացքում կկորցնեն Հյուսիսային բաշխման ցանցով ՆԱՏՕ-ի ռազմական նշանակության նյութերը տեղափոխելուց ստացվող եկամուտները: Կրեմլի կողմից վարձատրության դիմաց Արևմուտքին մատուցվող այս ծառայությունը, որը ներկայացվում էր որպես Ռուսաստանի մասնակցություն, բավականին գայթակղիչ բիզնես էր, որը հետապնդում էր իր համապատասխան ռազմավարական շահերը:

– Հակահրթիռային պաշտպանություն՝ իհարկե, լավ կլիներ, որ Ռուսաստանը համագործակցեր և պաշտպանական գիծ ստեղծեր, որը կկարողանար կործանել դեպի Արևմուտք թռչող իրանական հրթիռներ: Ռուսաստանի վառ արտահայտված ընդդիմությունն այս ծրագրին սակայն չի դանդաղեցրել ծրագրի իրականացման ընթացքը: Իրանից հրթիռային հնարավոր հարվածը կասեցնելու համար ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Aegis» հակահրթիռային համակարգը շատ ավելի լավ է դիրքավորված, քան Կենտրոնական Եվրոպայում տեղակայված ցամաքային արդեն իսկ հնացած հրթիռները: Որոշակի դեր կարող են ունենալ նաև Թուրքիայում այս տարվա հունվարին տեղակայված «Patriot» հրթիռները: Նախարար Լավրովը տարվա սկզբին շատ ճիշտ բողոք է ներկայացրել Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով. «Նրանք շարունակում են առաջարկել երկխոսություն, սակայն անում են այն, ինչ որոշել են»:

– Միջուկային սպառազինությունների նվազեցում՝ այս խնդիրը մոտ է նախագահ Օբամայի սրտին, սակայն ամերիկացի քվեարկողներին այն առանձնապես չի անհանգստացնում: Հյուսիսային Կորեայում անցկացված միջուկային փորձակումը կարող է սակայն փոխել իրավիճակը: ԱՄՆ-ի նախագահի հանձնակատարները Մոսկվա կժամանեն գալիք մի քանի շաբաթվա ընթացքում՝ բանակցություններ սկսելու նպատակով: Միջուկային սպառազինության երկկողմանի որոշ նվազեցման կարելի է հասնել՝ ստորագրելով նախագահական հրամանագրեր: Սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Պուտինի կառավարության նկատմամբ ունեցած կասկածամտության պայմաններում նրանց դժվար կլինի համոզել կնքել երկկողմանի նոր պայմանագիր: Եթե Ռուսաստանը միակողմանի եղանակով ներմուծման համար, բացի Բոինգից ու տավարի մսից, արգելք դնի նաև այլ ապրանքների վրա, ապա նման պայմանագրի մասին ընդհանրապես պետ է մոռանալ:

– Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը միջազգային ասպարեզում մեծ կշիռ և օրինականություն է տալիս դիվանագիտական կամ ռազմական գործողություններին: Հետխորհրդային ժամանակներում Կրեմլն ամեն կերպ ճգնում է պահպանել Ռուսաստանի վետոյի իրավունքը: Սակայն նախագահ Բուշի պաշտոնավարման ժամանակ Իրաքի և Աֆղանստանի ներխուժումներից հետո, նախագահ Օբաման աստիճանաբար նվազեցնում է Միացյալ Նահանգների ներգրավվածությունն այս պատերազմներում և սահմանափակում է նոր պատերազմներում Ամերիկայի ներգրավվածությունը: Լիբիան դարձել էր Վաշինգտոնի «հետևից առաջնորդության» օրինակներից: Մալին փոխանցվել էր ֆրանսիացիներին: Սիրիայի իրադարձություններին հիմնականում հետևում են: Ամերիկայի ընտրողները շատ զգուշորեն են վերաբերվում հեռվում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմում ներգրավված լինելու հարցերին, և այս պատճառով հնարավոր է կանխագուշակել, որ Միացյալ Նահանգների կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին վերջինիս հավանությունը ստանալու դիմումների թիվը զգալիորեն կնվազի: Եթե Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնա որևէ անմիջական վտանգ, ապա Միացյալ Նահանգների նախագահը, լինի նա հանրապետական, թե դեմոկրատ, կդիմի գործողությունների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությամբ, կամ առանց դրա:

Իսկ ի՞նչ է հարկավոր Ռուսաստանին Միացյալ Նահանգներից:

Ահա մի կարճ ցանկ՝

– արդյունաբերական ներդրումներ՝ բնական պաշարների արտահանումից կախված տնտեսությունը զանազանեցնելու նպատակով,
– 2014 թվականին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղեր՝ առանց բոյկոտելու,
– աջակցություն Աֆղանստանից դեպի Կենտրոնական Ասիա մահմեդական ծայրահեղության տարածումը կանխելու գործում,
– Ռուսաստանի արտահանողներին դեպի աշխարհի ամենախոշոր տնտեսություն մուտքի ապահովում
– Ռուսաստանի զբոսաշրջիկների Միացյալ Նահանգներ մուտքի հեշտության ապահովում,
– «Pax Americana»-ի շարունակություն, որի դեպքում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից ի վեր աշխարհում ծովագնացության ազատությունն ապահովում էին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը:

ԱՄՆ-ի այժմյա արտգործնախարար Ջոն Քերին իր ներկայում զբաղեցրած պաշտոնին նշանակվելուց առաջ ԱՄՆ-ի Սենատում անցկացված լսումների ժամանակ հակիրճ անդրադարձել էր Ռուսաստանին: Նա հստակ արտահայտել էր իր զգուշացումն ու սահմանափակ սպասումները: Նա ասել էր. «Ցանկանում եմ գտնել մեր մեջ համագործակցության որևէ եղանակ»:
——-

Արդյո՞ք Օբամա II-ը կցածրացնի Կրեմլի հետ ունեցած հարաբերությունները

Posted March 17th, 2013 at 04:49 (UTC+4)
Leave a comment

Գեղեցկուհի Վերան պոկ չի գալիս ԱՄՆ-ի դեսպան Մայքլ ՄըքՖոլից: (Ինչու՞: Չէ՞ որ կողքին կանգնած է գեղեցիկ կարմիր փողկապ կապած մի տղամարդ:) Չնայած Կրեմլի նվնվոցների, կամ, ավելի շուտ՝ դրանց պատճառով, Միացյալ Նահանգների դեսպանն աստղի կարգավիճակ է ստացել Մոսկվայում: Լուսանկար՝ Joseph Kruzich

Տեսարաններ Նյու Յորքում, Վաշինգտոնում և Մոսկվայում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները երեք շաբաթ դիտարկելուց հետո.

 Քեյթը, իմ վաղեմի դասարանցին, գտել է ինձ՝ հարցնելու համար, արդյոք իր որդեգրած 17-ամյա ռուս դստեր համար ապահով կլինի այս ամառ Ռուսաստան ճանապարհորդություն կատարել,

 Ռուսլանը, 22-ամյա որդեգրած, ծագմամբ կես ռուս, կես չեչեն երիտասարդն ուշադիր լսում է իմ բացատրությունն այն մասին, թե ինչու Ռուսաստանի իշխանությունները պատմում են զարհուրելի պատմություններ՝ ամերիկացիների կողմից երեխաների որդեգրումներն արգելելն արդարացնելու համար: Կողքին՝ Նոր Անգլիայում ապրող իր տատիկի և պապիկի տան սեղանին դրված են ապխտած մսեղենը, տարատեսակ տաք ուտեստներն ու խմորեղենը:

 Մոսկվայում այս ձմեռ հակաամերիկյան պաշտոնական տրամադրությունները համապատասխանում են Սպասո Հաուզից դուրս ցրտաշունչ ձմռան: Սպասո Հաուզի ներսում ես խնդրում եմ, գրեթե քարշ տալով տանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ ՄըքՖոլին «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցի: Բազում մարդիկ ցանկանում են ձեռքով բարևել: Ռուսաստանցի հյուրերը դժվարացնում են ֆոտոլրագրողների գործը՝ զբաղեցնելով ամենահարմար տեղերը:

Մարդկանց անձնական մակարդակի շփման վրա հարաբերությունները գնալով լավանում են: Դրա մասին վկայում է Նյու Յորքից Մոսկվա կատարվող չվերթը, որտեղ չկա դատարկ տեղ:

Պաշտոնական մակարդակի վրա հարաբերությունները վատ են:
Հաղթահարելով իմ ներքին լավատեսությունը՝ չեմ տեսնում որևէ պատճառ գալիք ապագայում դրանց բարելավման համար:

Անցյալ տարվա հակաամերիկյան տրամադրվածության «անմիտ սեզոնը» վերածվել է անմիտ ժամանակաշրջանի:

Օբամայի վարչակազմի պաշտոնյաները համոզված են, որ դրա պատճառը ոչ թե իրադարձություններն են, այլ նախագահ Պուտինի ներքին քաղաքական ռազմավարությունը: Կրեմլը, նրանց համաձայն, օգտագործելով պետության կողմից վերահսկվող հեռուստատեսությունը, ստեղծում է օտարերկրյա «թշնամու» պատկերը՝ պետության ներսում օժանդակության անկումը հետադարձելու նպատակով:

Ռուսաստանի պետական հզոր լրատվամիջոցները կարող են վերաձևավորել հասարակական կարծիքը:

Հասարակական կարծիքի հետազոտության համառուսական կենտրոնի՝ ՎՑԻՕՄ-ի կողմից 2010 թվականին հասարակական կարծիքի անցկացված հարցման ընթացքում ռուսաստանցիների 38 տոկոսը դեմ են արտահայտվել երեխաներին օտարերկրացիների կողմից որդեգրելուն: Պետության կողմից վերահսկվող հետազոտական այս կազմակերպության կողմից ընթացիկ տարվա հունվարի 18-ին անցկացված հետազոտության մասնակիցների 78 տոկոսն արտահայտվել էր ամերիկացիների կողմից որդեգրումների դեմ:

Մոսկվացի մի ընտանիք բողոքում է ամերիկացիների կողմից որդեգրումների արգելքի դեմ: Լուսանկար՝ «Ամերիկայի Ձայն», Ջեյմս Բրուք

Կա սակայն մեկ այլ, իրականությանն ավելի մոտ Ռուսաստան: Գրեթե 1 միլիոն ռուսաստանցի ամեն օր սնվում է «McDonald’s» ռեստորաններում: Սուրբ Ծննդյան անցյալ տոներին նվերների 10 տոկոսը պատվիրվել է արտասահմանից: Անցյալ տարի Ռուսաստանի մեծահասակների 15 տոկոսն իրենց հանգիստն անցկացրել են նախկին Խորհրդային Միության երկրների տարածքից դուրս: Եվ, ինչն ավելի «վտանգավոր» է, ռուսաստանցիների 50 տոկոսն այժմ օգտվում են Ինտերնետից:

Ամերիկացիների համար որդեգրումների արգելքը վճռորոշ հարց էր: Դրանով Կրեմլի քմահաճույքներին ծանոթացան ամերիկացի հասարակությունն ու Միացյալ Նահանգների Կոնգրեսը: Ամերիկացի պաշտոնյաներից մեկն այսպես է նկարագրել Վաշինգտոնում տիրող տրամադվածությունը՝ «Զզվելի է»:

Ռուսաստանի որոշ պաշտոնյաներ չեն հասկացել այս ուղերձը: Օտարերկրյա թղթակիցների համար կազմակերպված ամենամյա ընդունելության ժամանակ Ռուսաստանի դիվանագետները համոզվածություն են հայտնել, որ նախագահ Օբաման կընդունի Ռուսաստանում նախագահ Պուտինի հետ հանդիպման հրավերը:

Ամերիկյան աղբյուրները սակայն պնդում են, որ նման այց դժվար թե կայանա: Ամերիկայի նախագահը կայցելի Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք «Մեծ Քսանյակ»-ի հանդիպումը: Եվ դա կարող է Ռուսաստան կատարված նրա վերջին այցը լինել: Կսկսվի նախագահական նրա ժամկետի 1000-օրանոց ժամանակի հետհաշվարկը: Ամերիկայի նախագահն իր ժամանակը հակված կլինի նվիրելուն այն խնդիրների լուծման, որտեղ ինքը կկարողանա մեծ փոփոխություններ կատարել և բարի համբավ թողնել:

Սանկտ Պետերբուրգից այցելող ուսանողուհի Կատյան՝ կանգնած Մանհեթենի կինոթատրոններից մեկի մոտ, որտեղ դիտել է «Աննա Կարենինա»-ի բրիտանական տարբերակը: Նա միացել է ռուսաստանցիների այն հոսքին, որոնք այցելել էին Նյու Յորք՝ ամանորյա արձակուրդն ԱՄՆ-ում անցկացնելու նպատակով: Լուսանկար՝ «Ամերիկայի Ձայն», Ջեյմս Բրուք

Վաշինգտոնը, խոշոր ճգնաժամի ծավալումը խոչընդոտելու նպատակով, ամենայն հավանականությամբ կնվազեցնի հարաբերությունների մակարդակը: Առանց բարձրաստիճան շահերի, ըստ ամերիկացի պաշտոնյաներից մեկի, հարաբերությունները կարող են վերածվել «Վաշինգտոնը կուղարկի միջին մակարդակի պաշտոնյա Մոսկվա, որպեսզի վերջինս ստանա հերթական «ոչ»-ը ու հետ գա»-ի:

Երկրները բարեկամներ չունեն: Միջազգային հարաբերությունների հիմնական մասի հիմքում ընկած չէ բարի կամքը: Երկրների առաջնորդների միջև սակայն քաղաքավարի հարաբերությունները վնասակար չեն լինում:

Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ Ռուսաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Վլադիմիր Պուտինը երբեք չի այցելել Միացյալ Նահանգներ: Ռուսաստանի նախագահի դերում անցյալ տարվա մայիսին Կրեմլ վերադառնալուց հետո Պուտինը հանդիպել է Օբամայի հետ «Քեմփ Դեյվիդ»-ում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ, ուշացած է ներկայացել Օբամայի հետ երկկողմանի հանդիպմանը Մեքսիկայում անցկացված «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում, որից հետո նախագահել է անցյալ տարվա սեպտեմբերին Վլադիվոստոկ քաղաքում անցկացված Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթաժողովը, որին ԱՄՆ-ի նախագահը, ընտրարշավ անցկացնելու պատճառով, չէր կարողացել ներկա գտնվել:

Դրանից հետո, հոկտեմբերին, Ռուսաստանից վտարվել են ամերիկյան մի շարք ծրագրեր:

Վերջին շաբաթներին հակաամերիկյան տրամադրությունները հասել են այն աստիճանի, որ Ռուսաստանի տարբեր մակարդակի պաշտոնյաներ մեղադրել են ռուսաստանցի երեխաներին որդեգրած ծնողներին պեդոֆիլներ, մարդու օրգանների վաճառքով զբաղվող հանցագործներ, տանը սպասավորներ պահելու մեջ հետաքրքրված կամ Ռուսաստանի վրա 50 հազար որդեգրածներից բաղկացած զոմբիների ստորաբաժանման հարձակում նախապատրաստող լինելու մեջ:

Այժմ Դուման ուսումնասիրում է Ռուսաստանի պաշտոնյաներին օտարերկրացիների հետ ամուսնանալու, պետության կողմից վերահսկվող հեռուստաալիքներով Ռուսաստանը քննադատող օտարերկրացիների ելույթը արգելելու, ինչպես նաև պետական ծառայողների կողմից անգլերեն բառերի օգտագործման դեպքում նրանց նկատմամբ տուգանքներ սահմանելու օրինագծեր:

Սակայն Ռուսաստանի համար հետընթաց կլինի այն հանգամանքը, որի դեպքում ամերիկացիները կսկսեն լուրջ վերաբերվել Ռուսաստանի կառավարության հռետորաբանությանը և, համարելով այն «խելագառ», լուրջ չընդունել այս երկիրը:

Մոտ երկու տասնամյակ առաջ Բրազիլիայի ֆինանսների նախարարն ասել էր, թե մի քանի հազար տոկոսի հասնող գնաճի տարեկան ցուցանիշներից հետո Բրազիլիայի համար ամենամեծ վտանգը դարձել էր «irrelevancia»-ն՝ «ոչ պատշաճ լինելը»: Այս նախարարը, որի անունը Ֆերնանդո Էնրիկե Կարդոզո է, վերջ տվեց Բրազիլիայում տիրող գերգնաճին, որից հետո զբաղեցրել էր նաև երկրի նախագահի պաշտոնը:

Բրազիլիան այսօր շատ հեռու է ոչ պատշաճ լինելուց:

Սակայն այսօր մղձավանջային երազի նման կարելի է լսել Օբամայի վարչակազմում Ռուսաստանի գծով փորձագետների արտահայտությունները, որոնք ասում են. «Մեզ պետք չեն նրանք: Մեզ պետք չեն ռուսները»:

Ռուսաստանի ձմեռային տրանսպորտ. տրոյկայից մինչև ռետինե անվադողեր

Posted January 3rd, 2013 at 20:48 (UTC+4)
Leave a comment

Հին լավ օրեր: Ձմեռային ճանապարհորդություն Ռուսաստանում 1819 թվականին: Վիմատիպ նկար՝ Ալեքսանդր Օրլովսկի: Էրմիտաժի թանգարան, Սանկտ Պետերբուրգ:

Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանում ձյուն էր եկել:

(Հետո՞ ինչ: Դա նորությու՞ն էր):

Ռուսաստանը սակայն այլևս «Դոկտոր Ժիվագո» վեպում նկարագրված երկիրը չէ, որտեղ գյուղական վայրերում տրոյկան հեշտությամբ սահում է ձմեռային սպիտակ ճանարապհներով:

Ժամանակակից ռուսաստանիցերը շատ խորը, կռքոտ և հաճախակի անիմաստ սեր ունեն ռետինե անվադողերի նկատմամբ:

Անցյալ շաբաթ Մոկսվայի և Սանկտ Պետերբուրգի՝ երկրի խոշորագույն երկու քաղաքների միջև ընկած մայրուղու վրա սովորականից ավելի ուժգին ձյունահողմի պատճառով առաջացել էր 200-կիլոմետրանոց խցանում, որտեղ որոշ վարորդներ անց էին կացրել երեք օր:

Մոսկվայում վարորդները, անտեսելով ձյան մասին կանխատեսումները, նստել էին իրենց մեքենաների ղեկին և մի քանի ժամով անշարժացրել երթևեկությունը երկրի մայրաքաղաքի փողոցներում:

Ռուսաստանի համար նորություն չէ դեկտեմբերի սկզբին տեղացող ձյունը: Երկու օրվա ընթացքում քաղաքում տևացել է 30 սանտիմետր ձյուն և սառցե անձրև: Դա իհարկե հաճելի չէ, սակայն հյուսիսային կիսագնդի այս մասում սա սովորական երևույթ է:

Նոր է սակայն ձյան ծածկույթը հաղթահարելու ռուսաստանիցիների անկարողությունը:

Մոսկվայում ձյան տեսքով տեղումների մասին հաղորդել է եղանակի տեսությունը, և չնայած դրան հարյուր հազարավոր վարորդներ առավոտյան նստել էին ղեկին, կարծես ապրում էին Մայամիում: Ժամանակակից որոշ մոսկվացիների կարծիքով, քաղաքացիական իրենց ամենաթանկ ազատությունը մեքենա վարելու իրավունքն է:

Նոր վատ օրեր: Մեկ միլիոն մարդ աշխատանքի էր ուղևորվել մեքենայով, երբ Մոսկվայի վրա անցել էր այս ձմեռվա առաջին ձյունահողմը: Արդյո՞ք նրանք ենթագիտակցաբար զգում էին, թե երկու դար առաջ ապրող իրենց նախնիների տրոյկայի նման կսլանան տեղացած ձյան վրայով: Փոխարերը նրանք մի քանի ժամ անցկացրեցին խցանման մեջ ընկած իրենց մեքենաներում: Լուսանկար՝ Retuers/Սերգեյ Կարպուխին

Շարժական մետաղե բոժոժի մեջ նստելու իրավունքը որոշ մարդկանց ինքնության ամենագլխավոր մասն է:

1970-ականներին Ամերիկայում հրազենի սեփականատերերն իրենց մեքենաների թափարգելների վրա փակցնում էին պիտակներ, որոնց վրա գրված էր. «Հրազենս կստանաս, միայն եթե խլես այն իմ սառած դիակի ձեռքերից»:

Մոսկվայի ավտոսիրողների դեպքում այս արատահայտությունը կհնչի «Մեքենայիս ղեկը կստանաս, միայն եթե խլես այն իմ սառած դիակի ձեռքերից»:

Որոշ մոսկվացիներ հպարտությամբ հիշում են, որ նրանք արդեն 13 կամ, օրինակ, 18 տարի չեն օգտվել մետրոյից:

Եվ այսպես, այն օրը, երբ եղանակի տեսությամբ հայտնել էին առատ ձյան տեսքով տեղումների մեծ հնարավորության մասին, նրանք նստել էին ղեկի: Մի քանի րոպեի ընթացքում Մոսկվայում խցանումների սաստկությունը չափող «Յանդեքս»-ի չափիչը, որտեղ 1-ը նշանակում է ճանապարհներին խցանման բացակայություն, հասել էր 9-ի:

Նրանք չորս ժամ անցկացրեցին խցանման մեջ՝ դիտելով արևադարձային երկրներում հանգսիստն անցկացնելու հրավիրող գովազդային հաղորդագրություններ: Այնպես որ մոսկվացիներից շատերն այժմ երազում են տաք եղանակային պայմաններում անցկացնել իրենց հանգիստը, քանի որ նրանք զրկված են եղանակային այդ պայմաններից՝ Մոկսվայում ապրելու հետևանքով: Շատ դշվար է վարել մեքենան սառցե փոթորիկի պայմաններում, եթե երազում ես Գոյայում, Մալդիվներում կամ Փհուքեթում հանդիստն անցկացնելու մասին:

Մոսկվայում ձյան պատճառով քաոսն իրականում ստեղծված էր եղել տեղացող ձյան պայմաներում աշխատանքի մեքենայով հասնելու ցանկություն հայտնած անձանց կողմից:

Ի տարբերություն, նոյեմբերի վերջին մայրուղու վրա ստեղծված քաոսը հիմնականում իշխանությունների մեղքն էր:

Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգն իրար միացնող մայրուղին պետք է լինի ազգային մակարդակով ցուցադրական մայրուղի: Այն միացնում է երկրի երկու ամենամեծ և ամենահարուստ քաղաքները, որտեղ ապրում է Ռուսաստանի բնակչության առնվազն տասը տոկոսը:

600 կիլոմետր երկարություն ունեցող մայրուղին, որով շուրջօրյա անցնում են Մոսկվա ապրանքներ առաքող հազարավոր քարշակավոր բեռնատարներ, նեղ է, այնտեղ կան բազմաթիվ փոսեր. այն պարզապես սարսափելի վիճակում է: (Վիճակն այնքան սարսափելի է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ես գերադասել էի 1000 դոլար վճարել Սանկտ Պետերբուրգ և հետ երկաթուղու հինգ տոմսի համար, քան ռիսկի ենթարկել ընտանիքիս կյանքը՝ նույն ճանապարհը մեքենայով անցնելու դեպքում):

Նախ և առաջ, Ռուսաստանի խոշորագույն երկու քաղաքներն իրար պետք է միացնի ութ գիծ ունեցող մի մայրուղի: Եթե Ռուսաստանի շինարարներն անկարող են կառուցել նման մի ճանապարհ առանց բյուջեն հինգ անգամ գերազանցելու, թող դիմեն չինացիների օգնության, որոնք տասը տարվա ընթացքում կառուցել են ներպետական մայրուղիների մի այնպիսի համակարգ, որը գրեթե հավասար է Միացյալ Նահանգներում 30 տարվա ընթացքում կառուցած նույնատիպ համակարգին:

Մայրուղին հղկող ոստիկանությունը ձմեռային պայմաններում պետք է շուրջորյա հետևի եղանակի տեսութան, և, փոթորկի վրա հասնելու դեպքում, փակի ճանապաչհը փոթորկային հատուկ դարպասներում՝ ստիպելով, որ երթևեկության մասնակիցները սպասեն եղանակի բարելավման մայրուղու հարևանությամբ գտնվող քաղաքներում: Նման մոտեցումն ամեն ձմեռ հազարավոր մարդկանց կյանքն է փրկում Հյուսիսային Ամերիկայում: Բացի այդ, անհրաժեշտ է ստեղծել շուրջօրյա պատրաստվածության պայմաններում աշխատող ձյուն մաքրող մեքենաների պարկ:

Փոխարենը ռուսաստանցիների անփույթ մոտեցման պատճառով ստեղծվել էր մեքենաների այնպիսի մի խցանում, որը, ԱՄՆ-ում տեղի ունենալու դեպքում, Նյու Յորքից համարյա կհասներ Բոստոն տանող ճանապարհի կեսին: Ցելսիուսով զրոյից ցածր եղանակային պայմաններում էր հայտվել ավելի քան 10000 բեռնատար, և չսառչելու համար վարորդները ստիպված էին չանջատել մեքենաների շարժիչները:

Պետական հեռուստատեսության լրագրողները կենտրոնացել էին խցանման մեջ հայտնված վարորդներին տաքանալու համար նախատեսված վրանների, ինչպես նաև տաք թեյի և խորտիկների տրամադրման վրա: Սակայն զարմանալի չէ, որ վարորդներից շատերն ասել են, թե այնտեղ, որտեղ նրանք էին սպասում խցանման ավարտի, նման վրաններ չէին տրամադրվել:

Խցանումը կարծես սկել էր ապրել իր կյանքով, և, օրինակ, «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդել էր, թե «իշխանությունները մինչև երկուշաբթի առավոտ խոստացել են խցանման վերջը տալ»:

Ռուսները կարող են որպես սփոփանք ընդունել այն հանգամանքը, որ Բրազիլիայում ավելի վաղ առաջացել էր ավելի մեծ մի խցանում: Հունիսի 1-ին հորդառատ անձրևները և ուրբաթ երեկոյան տուն վերադառնալ շտապող մարդիկ հարավային կիսագնդում ամենամեծ Սան Պաուլու քաղաքի շուրջ ստեղծել են 295-կիլոմետրանոց մի խցանում:

Հյուսիս, թե հարավ՝ ղեկին նստելուց առաջ օգտակար է տեղեկանալ եղանակի տեսությունից:

Մոսկվայում «Ամերիկայի Ձայն»-ի գրասենյակի մոտակայքում մի ձեռներեց հետաքրքիր լուծում էր գտել՝ «Պրոբկի»՝ «Խցանումներ» անվանելով իր պանդոկը: Այս կերպ վարորդները կարող են զանգել տուն կամ գրասենյակ և ասել ճշմարտությունը, օրինակ՝ «Ես ուշանում եմ՝ «Խցանման» մեջ լինելու պատճառով»:

Ռուսական ձիերն արագ վարգով անցնում են ձյան ծածկույթով: Տրոյկա՝ Մոսկվայից դեպի հյուսիս գտնվող Վոլոգդա քաղաքում: Լուսանկար՝ Լենա

Ուշադրությու՛ն. Վրաստանը ողջունու՛մ է ռուս զբոսաշրջիկներին

Posted November 4th, 2012 at 02:35 (UTC+4)
Leave a comment

Բավականին անհանգստացած էի, երբ ռուս զբոսաշրջիկներով լի «S7» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարեց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:

Զբոսաշրջիկները փայլուն ապակե միջանցքով անցան այն տերմինալը, որը չորս տարի առաջ Վրաստանի հետ պատերազմի ընթացքում Ռուսաստանի ռումբերի թիրախն էր դարձել: Նրանք շարվել էին մուտքի արտոնագիր չպահանջող մասի անձնագրային վերահսկողության մասում:

Վրաստանի կոկիկ համազգեստ հագած ներգաղթային ծառայությունների ծառայողները ուշադիր ուսումնասիրում էին կարմիր անձնագրերը: Ապա ծառայողներից յուրաքանչյուրը անձնագիրը վերադառնալու հետ մեկտեղ անսպասելի մի իր է փոխանցել ստուգումն անցնող յուրաքանչյուր անձին: Այս իրը կարմիր գինու 200 միլիլիտրանոց մի շիշ էր՝ փաթեթավորված «Բարի գալուստ գինու 8000 տեսակի երկիր» մուգ կարմիր տուփի մեջ:

Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստանն ընկերասեր, ծանոթ, օտար, սակայն՝ մոտ երկիր է: Վրաստանում գրեթե բոլոր կինոնկարները թարգմանվում են վրացերեն: Լուսանկար՝ «Ամերիկայի Ձայն», Ջեյմս Բրուք

«Բարի գալուստ Վրաստա՛ն», – կրկնեց ծառայողը՝ ժպտալով վրացական անկաշկանդ ժպիտով:

Չնայած Կրեմլի նախազգուշացումներին՝ Ռուսաստանից դեպի Վրաստան ուղևորվող զբոսաշրջիկների հոսքը գնալով աճում է:

«Citibank Russia»-ի գնահատականների համաձայն, 2012 թվականին օտարերկրյա պետություններ ուղևորություններ կատարելու վրա ռուսները կծախսեն մոտ 50 միլիարդ դոլար: Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից կատարվող միջազգային թռիչքների ծավալն այս տարի ավելացել է 19 տոկոսով: Աճն այնքան կտրուկ է, որ Ռուսաստանի ավիաընկերությունները նախատեսում են վարձել օտարերկրյա մոտ 1000 օդաչու՝ պահանջարկին համապատասխան լրացուցիչ «Աէրոբուսների» և «Բոինգների» թռիչքներն ապահովելու համար:

Ռուսաստանի արագ զարգացող միջին դասի ներկայացուցիչները որոնում են ուղևորության նոր նպատակակետեր, սակայն շատերը նախատեսում են այցելել հայրենիքի մոտակայքում գտնվող սիրված մի նպատակակետ՝ Վրաստանը: Խորհրդրային ժամանակաշրջանում Վրաստան ամեն տարի այցելում էր 3 միլիոն զբոսաշրջիկ:

Այսօր սակայն ռուսներից շատերը պատրաստ չեն ուղևորվելու դեպի հարավ:

Մոսկվայում և Թբիլիսիում ոստիկանները պահպանում են վաղուցվանից դատարկ դեսպանատները: Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել է 2008 թվականի օգոստոսին՝ Ռուսաստանի հետ հնգօրյա պատերազմում պարտություն կրելուց փոքր-ինչ հետո: Չորս տարի անց, Ռուսաստանի մոտ 7 հազար զինծառայող դեռևս տեղակայված է Վրաստանի տարածքի 20 տոկոսը զբաղեցնող տարածքներում՝ Հարավային Օսիայում և Աբխազիայում:

Վրաստանում սակայն պատերազմի վերքերը դեռևս նույնպես թարմ են: Պատերազմի հետևանքով զոհվել է վրացի 400 խաղաղ բնակիչ և զինծառայող, 1700 մարդ վնասվածքներ է ստացել, մոտ 15 հազար ներքին տեղահանված անձ մինչ այժմ բնակվում է փախստականների գյուղերում:

Զբոսաշրջիկները Շաթիլի հինավուրձ բնակավայրի այցելության ժամանակ Լուսանկար՝ Ռոյթերս/Դավիդ Մձինարիշվիլի

Ռուսաստանում Կրեմլի կողմից վերահսկվող հեռուստատեսությունը բնակչության ուշադրությանն է անընդհատ ներկայացնում Վրաստանի մասին ահարկու պատմություններ: «Լևադա» կենտրոնի կողմից այս տարվա մայիսին անցկացված հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 41 տոկոսը համարել է ընդամենը 4,5 միլիոն բնակիչ ունեցող Վրաստանը Ռուսաստանի անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը: (Այս թիվը մոտավորապես համապատասխանում է Ռուսաստանի այն բնակիչների հարաբերակցության, որոնք լուրերի հիմնական մասը ստանում են պետության կողմից վերահսկվող հեռուստատեսության միջոցով, որը ընդդիմության առաջնորդ Ալեքսանդր Նավալնին «զոմբիացնող տուփ» է անվանել):

Այս տարվա փետրվար ամսվա վերջին Վրաստանի իշխանությունները դիմել են պրագմատիկ քայլի՝ վերացնելով մուտքի արտոնագիր ստանալու պահանջները ռուսերի համար և այսպիսով փորձելով բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կրեմլը հրաժարվել է դիմել պատասխան գործողությունների: Փոխարենը արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին չճանապարհորդել Վրաստան:

«Ռուսաստանի քաղաքացիներից շատերն այս երկիր մուտք գործելուն պես ինքնաբերաբար կենթարկվեն հետապնդումների», – զգուշացրել է Լուկաշևիչը մարտ ամսին, երբ երկրի բնակիչները զբաղված էին իրենց ամառային արձակուրդների պլանավորմամբ: «Քանի որ Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա Վրաստանում դժվարությունների հանդիպած քաղաքացիներին հյուպատոսական և իրավական պաշտպանություն տրամադրելու համար մենք չափազանց սահմանափակ հնարավորություն կունենանք»:

Անտեսելով պաշտոնական նախազգուշացումները՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքն ավելացել է 55 տոկոսով: Սպասվում է, որ Վրաստան այս տարի կայցելի կես միլիոն ռուս զբոսաշրջիկ: «S7» ավիաընկերությունը, որն անցյալ տարի վերսկսել է թռիչքները Մոսկվայի և Թբիլիսիի միջև, այս տարվա հունիսին սկսել է կատարել ուղիղ չվերթներ Մոսկվայի և հանգստավայր Բաթումիի միջև: 2012 թվականի հոկտեմբերին ավիաընկերությունը ուղիղ թռիչքներ է մեկնարկել Մոսկվայի և Վրաստանի ամենամեծ երկրորդ քաղաքի՝ Կուտաիսիի միջև: Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով այս թռիչքները տեխնիկապես չարտերային են համարվում:

«Սա առաջին տարին է, երբ ռուս զբոսաշրջիկներին կարելի է տեսնել ամենուր», – ասել է ամերիկացի Լերի Շիթսը, որը վերջին 20 տարվա զգալի մասն անցկացրել է Թբիլիսիում: «Մենք խմբեր ենք տեսել Թբիլիսիում և քաղաքից դուրս, որոնք շրջում էին՝ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Սա պարզապես ապշեցուցիչ թիվ է»:

Մոսկվայում Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն հանդիպում է ունեցել Վրաստանի գինեգործների հետ, որի ընթացքում քննարկվել են վրացական գինիների ներմուծման վեցամյա էմբարգոն ավարտի հասցնելու ճանապարհները: Էմբարգոն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները: Ռուսաստանն այս կազմակերպությանն անդամակցել է այս տարվա օգոստոսին:

Մի քանի կենացից հետո սեղաններից մեկի մոտ հնչեցին վրացական պոլիֆոնիկ հին երգերը: Լուսանկար՝ «Ամերիկայի Ձայն», Ջեյմս Բրուք

Ռուս զբոսաշրջիկների Վրաստան կատարվող այցելությունների կտրուկ աճը երկու խնդիր է ներկայացնում Կրեմլի համար: Նախ, դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի բնակչության մեծ հատվածներ, հիմնականում ամենաազդեցիկ և ամենակրթվածները, գնալով ավելի հաճախ են անտեսում Կրեմլի այլատյացական աշխարհայացքը:

Երկրորդը՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները կարող են միանալ Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների բարելավումը պահանջողների շարքին: Անցյալ շաբաթ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որի վերահսկում է ռազմական արդյունաբերությունը, հեգնանքով է անդրադարձել «փափուկ» ուժին՝ «փափկասուն մարդկանց ուժ» անվանելով այն:

«Խելացի իշխանությունը և փափուկ իշխանությունը գեղեցիկ խոսքեր են, որոնք իմաստ ունեն, սակայն իրական ուժը՝ ուժ, որի հետ հաշվենկատ են լինում, ֆիզիկական այն ուժն է, որն ունենալու դեպքում հնարավոր է հարված հասցնել երկաթե բռնուցքով», – ասել է նա:

Վրաստանը սակայն, որը վերջերս էր հարված ստացել Մոսկվայի «երկաթե բռնունցքով», այժմ նախատեսում է մինչև 2020 թվականն ընդունել ռուսաստանցի 5 միլիոն զբոսաշրջիկ՝ ավելի քան մեկ ռուսաստանցի՝ յուրաքանչյուր վրացու հաշվով:

Եթե Վրաստանին հաջողվի ամեն տարի երկրում առկա անուշահամ գինիներով, համեղ ուտեստներով և ջերմ հյուրասիրությամբ գայթակղել Ռուսաստանի մի քանի միլիոն զբոսաշրջիկ, ապա տուրիստական արշավը կարող է խարխլել Կրեմլի «սառը պատերազմը» «թեժ» Կովկասում:

Արդյո՞ք Իվանիշվիլին դեպի Վրաստան Ռուսաստանի վերադարձի «տրոյական ձի» է

Posted November 3rd, 2012 at 17:25 (UTC+4)
Leave a comment

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները որպես «Կրեմլի նախագիծ» էին ընդունում ընդդիմադիրների առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին:

Լուսանկար՝ «Ամերիկայի Ձայն», Ջեյմս Բրուք

Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի ակտիվիստներին և նույնիսկ վռնդել են մի գյուղից, որտեղ բնակվում են 2008 թվականի պատերազմի ընթացքում փախստական դարձած մարդիկ, որոնք Իվանիշվիլիի ակտիվիստներին «ռուսներ» են անվանել:

Վրացիներն ասում են՝ հետևեք դրամական միջոցների ծագմանը:

Իվանիշվիլին ոչ միայն վաստակել է 6,4 միլիարդ դոլար կազմող իր կարողությունը Ռուսաստանում «վայրի» 1990-ական թվականներին, այլ կարողացել է անցյալ տարի բացականին բարձր գներով վաճառել Ռուսաստանում գտնվող իր ունեցվածքը:

Ռուսաստանում օլիգարխները կարող են գոյատևել միայն Վլադիմիր Պուտինի բարյացակամ վերաբերմունքի պայմաններում: Քաղաքական հակառակորդ Միխայիլ Խոդորկովսկին բանտարկվել է: Միխայիլ Պրոխորովը հեռացել է քաղաքական գործունեությունից այս տարի նախագահական ընտրություններում ունեցած իր բավականին ոչ ակտիվ մասնակցությունից հետո: Ալեքսանդր Լեբեդևն իր հերթին հայտնաբերել է, որ Պուտինի դեմ հանդես գալու հետևանքով որևէ մեկը չի համարձակվում գնել իր ակտիվները:

Մի օր հարցրեցի Իվանիշվիլիին, թե արդկոք ինքը «Կրեմլի նախագիծ» է:

Պատասխանելով հարցին սկզբից ռուսերեն, ապա՝ վրացերեն, նա ասել է, որ անցյալ տասը տարվա ընթացքում 1,7 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Վրաստանին, ինչից հետո կատակով ավելացրեց. «Եթե դա է նշանակում Կրեմլի գործակալ լինելը, ապա Կրեմլը հանձինս ինձ Վրաստանում ունի իր ամենալավ գործակալին»:

56-ամյա Իվանիշվիլին պրագմատիզմի խորաթափանց հետևորդ է:

Կարծում եմ՝ նա կփորձի Վրաստանն ուղղել առավել չեզոք ուղղությամբ: Ամերիկացի պահպանողականներն արհամարհանքով կարող են «ֆինլանդացում» անվանել այս մոտեցումը, սակայն նման քաղաքականությունը բավականին օգտակար էր Ֆինլանդիայի համար Մոսկվայի հետ 1940-ականներին ունեցած արյունալի երկու պատերազմներից հետո:

Իվանիշվիլին ասում է, թե ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Իվանիշվիլին ողջունում է իր 100 հազար աջակիցներից մեկին Թբիլիսիի Ազատության հրապարակում: Ընտրությունների ժամանակ Թբիլիսիում իր օգտին քվեարկել է ընտրողների 75 տոկոսը: Լուսանկար՝ «Ամերիկայի Ձայն», Ջեյմս Բրուք

Բացի դեսպանությունները վերաբացելուց, դա նշանակում է նաև, որ կվերականգնվեն տնտեսական հարաբերությունները: Ռուսաստանի, որը ժամանակին Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն էր, հետ առևտուրն այժմ կազմում է Վրաստանի արտաքին առևտրի ընդամենը 4 տոկոսը՝ զիջելով Չինաստանի և Միացյալ Նահանգների հետ առևտրին: Ռուսաստանը, որի բնակչությունը 30 անգամ գերազանցում է Ռուսաստանի բնակչությանը, Վրաստանի արագ զարգացող տուրիզմի ոլորտի համար այցելուների բնական աղբյուր կարող է դառնալ:

Որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության նոր անդամ, Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել միակողմանի առևտրային պատժամիջոցները:

Հաշվի առնելով, որ Սոչիում 2014 թվականին կկայանան ձմեռային օլիմպիական խաղերը, Ռուսաստանն ունի ընդամենը մեկ տարի՝ հարավային իր սահմաններում խաղաղություն ապահովելու համար: Օլիմպիական խաղերի անցկացման սահմանամերձ վայրի մոտակայքում գտնվում է Ռուսաստանի կողմից ստեղծված բուֆերը՝ Աբխազիան, սակայն նախաօլիմպիական իրավիճակը շատ ավելի հանգիստ կլինի, եթե Վրաստանի ղեկավարությունը վերահսկողություն սահմանի երկրի անվտանգության ուժերում առկա ազգայնամոլ տարրերը:

Մոսկվայի համար Վրաստանի հետ հարաբերություններում «կարմիր գիծ» միշտ եղել են վերջինիս ՆԱՏՕ-ում անդամակցելու ձգտումները:

Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Իվանիշվիլին վերահաստատել է ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցությանը հասնելու իր հանձնառությունը: Իրականում սակայն ռուսներն ու վրացիները կարող են հրապարակայնորեն կամ անհատական զրույցներում համաձայնվել կամ չհամաձայնվել ՆԱՏՕ-ում անդամակցության հետ՝  միաժամանակ շարունակելով զարգացնել երկու պետությունների միջև առևտուրն ու տուրիզմը:

Մոսկվայում, Բրյուսելում և Թբիլիսիում «ռեալպոլիտիկ»-ի վերլուծաբանները գիտակցում են, որ ՆԱՏՕ-ում անդամակցությունն իրականություն չի դառնա այնքան ժամանակ, որքան Ռուսաստանի 9 հազար զինծառայող պինդ-պինդ նստած են Վրաստանից առանձնացած երկու տարածքներում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում:

Անցյալ ամիս ես կանգնած էին Հարավային Օսիայից դեպի հարավ գտնվող հրադադարի գծի մոտակայքում, որտեղ լեհ խաղաղապահից վերցված հեռադիտակով տեսա պահակների նոր աշտարակները և նոր փռված փշալարը՝ եզրակացնելով, որ հրադադարի գիծն այստեղ նույնքան ժամանակավոր է, որքան երկու Կորեաների միջև առկա ապառազմականացված գոտին, որը գոյություն ունի արդեն 59 տարի:

Վրացիները գիտակցում են, որ Մոսկվայից տված ազդանշանով ռուսական ստարաբաժանումները կարող են դուրս գալ Հարավային Օսիայից և ընդամենը 45 րոպեում երկու մասի կիսել երկիրը:

Իմանալով դա՝ Իվանիշվիլին ջուրը չի գցում նախագահ Սահակաշվիլիի կողմից Միացյալ Նահանգների հետ ստեղծած սերտ հարաբերությունները: Եթե Իվանիշվիլին ցանկանում է հետևել այն, ինչ անվանում եմ «երրորդ ուղի», ապա Վաշինգտոնն իրեն անհրաժեշտ է որպես հակակշիռ Մոսկվայի համար:

Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ ըստ որոշ տեղեկությունների Իվանիշվիլին ամսական 600 հազար դոլար էր ծախսում Վաշինգտոնում աշխատող լոբիստների վրա: Ընտրությունների հաջորդ որը Թբիլիսիում նա հանդիպում է ունեցել Վրաստանն այցելած՝ ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ ամերիկացի երկու սենատորդների հետ՝ Ջեյմս Ռիշի և Ջիեն Շահինի հետ:

Անդառանալով Միացյալ Նահանգներին, նա ասաց. «Մենք քննարկել ենք ապագան, թե ինչպես զարգացնել մեր հարաբերությունները մեր մեծ բարեկամի հետ, և թե ինչպես զարգացնել ժողովրդավարությունը Վրաստանում»:

Ընտրություններից երեք օր անց, երբ արդեն ավելի հստակ կարելի էր ասել, որ ինքը կդառնա Վրաստանի հաջորդ վարչապետը, Իվանիշվիլին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է. «Օտարերկրյա իմ առաջին այցը կկատարվի Վաշինգտոն, իսկ Միացյալ Նահանգները մեր հիմնական գործընկերն է»:

Մի կողմից, Միացյալ  Նահանգները հսկա գումարներ է տրամադրել Վրաստանին՝ որպես օտարերկրյա օգնություն: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ներգրավվածությունը թույլ է տալիս Վրաստանին ստանձնել Կենտրոնական Ասիայից Կրեմլի վերահսկողությունից դուրս գտնվող խողովակաշարերով նավթի և բնական գազի տեղափոխման համար տարանցիկ երկրի դերը:

Իվանիշվիլիի պատկերացման մեջ սակայն Մոսկվան ուղեցույցի պարզապես մեկ կետերից է:

Իր սերդնի հաջողակ վրացիներից շատերի նման, նա հաղթահարել է խորհրդային իր դաստիարակությունը և բավականին հարմար է իրենց զգում Արևմուտքի պետություններում: Նա ունի Ֆրանսիայի քաղաքացիություն և խոսում է ֆրանսերեն, մեկ միլիարդ դոլար արժողությամբ ժամանակակից արվեստի իր հավաքածուն պահում է Լոնդոնում, օտարերկրյա ճարտարագետների հետ քննարկում է իր սրտին հարազատ մի նախագիծ, որով նախատեսվում է Վրաստանում կառուցել համաշխարհային ստանդարտներին համապատասխանող ցուցասհար՝ արվեստի իր հավաքածուն այնտեղ տեղափոխելու համար:

Ռուս զբոսաշրջիկները սկսել են կրկին բացահայտել Վրաստանը, սակայն հայտնաբերել են, որ Մոսկվան կորցրել է վրացիների մի ամբողջ սերունդ:

Եթե զբոսաշրջիկը ցանկանում է խոսել ռուսերեն, ապա պետք է դիմի 35 տարեկանից բարձր տարիքի անձանց: Երկու տասնամյակ առաջ ռուսերենի ուսուցումը տեղի դպրոցներում հիմնականում դադարեցվել է: Փոխարենն այժմ ամենուրեք պարտադիր է անգլերեն լեզվի դասավանդումը, իսկ ռուսերենն առաջարկվում է որպես ընտրովի երկրորդ լեզու՝ թուրքերենի և պարսկերենի նման:

Թբիլիսիի նոր հյուրանոցների՝ երկու «Մարիոթ»-ների, «Ռեդիսոն»-ի և «Հոլիդեյ Ինն»-ի  ընդունելության գրանցման սեղանի  մոտ այցելուները կարող են տեսնել տեղական անվճար հինգ օրաթերթերի անգլերեն տարբերակները: Ռուսերեն լեզվով թերթեր չկան:

Երբ առաջին անգամ այցելեցի Թբիլիսի 1991 թվականի հոկտեմբերին, բոլոր փողոցների անվանումների ցուցանակների վրա առկա ռուսերեն մասը ծածկված էր ներկով: Վրացիների այս խորը ազգայնամոլությունը Իվանիշվիլիի պրագմատիզմի հետ մեկտեղ նշանակում են միայն այն, որ Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունները նման կլինեն ոչ թե մտերմության, այլ ավելի շուտ՝ լարվածության թուլացման:

Խորհրդարանային ընտրություններից երկու օր անց լրագրողների հետ հանդիպման ընթացքում Իվանիշվիլին ասել է. «Եթե ինձ հարցնեն՝ Ամերիկա, թե՝ Ռուսաստան, ապա կպատասխանեմ, որ բոլորի հետ պետք է լավ հարաբերություններ պահպանել»:

Միացյալ Նահանգները 20-րդ դարի ընթացքում երեք անգամ զանգվածային օգնություն է տրամադրել ռուսներին

Posted October 31st, 2012 at 20:25 (UTC+4)
Leave a comment

Հոկտեմբերի 1-ին լրացել է Մոկսվայում ԱՄՆ ՄԶԳ-ի գրասենյակի փակման վերջնաժամկետը, սակայն արժե հայացք գցել 20-րդ դարի ընթացքում Ռուաստանին օժանդակություն տրամադրած կարևոր այլ ծրագրերի վրա:

Մոսկվայի թիվ 1262 պետական դպրոցի անկյուններից մեկում մասնավոր միջոցներով գործում է մեկ սենյակի մեջ տեղավորվող «Լենդ լիզի թանգարանը»: Այն ստեղծվել է՝ հիշատակելու համար ռուսներին հիմնականում անծանոթ՝ ամերիկացիների առատաձեռնության մասին վկայող կարևորագույն քայլերից մեկը:

«Լենդ լիզի մասին օրենք» անհետաքրքիր անվան տակ թաքնվում էր ամերիկացիների հարկատուների կողմից 1941-ից 1945 թվականներն ընկած ժամանակահատվածում 11,3 միլիարդ դոլարի ռազմական ապրանքներ ուղարկելուն միտված իրավական ակտը: Վերահաշվարկելով ներկայիս գումարների՝ դա կազմում է 146 միլիարդ դոլար:

Ջիպերի, բեռնատարների և ռմբակոծիչների պողպատե գետը ո՛չ վարկ էր, ո՛չ էլ վարձակալություն: Նախագահ Ֆրանկլին Ռուզվելթն ընտրել էր այդ անունը՝ փորձելով շփոթության մեջ գցել Միացյալ Նահանգների մեկուսացման կողմնակիցներին, որոնք իրավացիորեն պնդում էին, որ այս բոլոր ապրանքները Մոսկվային պարզապես որպես նվեր էին ուղարկվում:

Ի՞նչ էր ԽՍՍՀ-ն ստացել այս գումարի դիմաց: 3770 ռմբակոծիչ, 11594 կործանիչ օդանավ, 5980 հակաօդային հրանոթ, 2000 երկաթուղային քարշակ, 51000 բարձր անցելիության մեքենա՝ ջիփ, 361000 բեռնատար, 56445 դաշտային հեռախոս, 600000 կիլոմետր հեռախոսալար, 22 միլիոն հրանոթային արկ, մոտ մեկ միլիարդ փամփուշտ և 15 միլիոն զույգ զինվորական կոշիկ:

Այս պատրաստի ապրանքներն առաքվում էին Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասով, Պարսկաստանով, Ալյասկայից, և թույլ են տվել աշխատանքից ազատել խորհրդային գործարանների 600000 աշխատող, որոնք ուղարկվել էին ռազմաճակատ՝ ֆաշիստների դեմ կռվելու:

Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ նման առատաձեռնությունը:

Առանց դրա Ադոլֆ Հիտլերին կարող էր հաջողվել հաղթական ճաշկերույթ կազմակերպել Սանկտ Պետերբուրգի «Ատորիա» հյուրանոցում: Դրանից հետո նա հավանաբար կիրագործեր Մոսկվան հողին հավասարեցնելու և լճի վերածելու իր ծրագրերը:

Ռուս ցինիկները սակայն պնդում են, որ Միացյալ Նահանգներին Խորհրդային Միությունը պետք էր՝ Ամերիկայի կողմից վարվող պատերազմում աջակցություն ցուցաբերելու համար:

Կոմունիզմի անկումից հետո նույնիսկ «Լենդ լիզ»-ին երբեք արժանի տեղ չի հատկացվել Ռուսաստանի պատմության գրքերում:

Միացյալ Նահանգները Ռուսաստանին օգնություն է ցուցաբերել նույնիսկ «Լենդ լիզից» ավելի վաղ:

1921-ից 1922 թվականներին Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող Ամերիկայի օգնության վարչությունն օգնել է սովի մատնված Ռուսաստանի առնվազն 10 միլիոն քաղաքացիների համար սնունդ ապահովելու հարցում: Լենինը սկզբից հրաժարվել էր Արևմուտքի օգնությունից, սակայն սովամահ եղած մարդկանց թվի կտրուկ աճի պատճառով նա ստիպված է եղել ընդունել այն: Ամերիկան շարունակել է պարենային օգնություն մատակարարել մինչև 1923 թվականի ավարտը, սակայն Խորհրդային Միությանը պարենային օգնություն տրամադրելու հարցում ամերիկացիների աջակցությունը դադարել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ խորհրդային կառավարությունը ցորեն էր վաճառում օտարերկրյա արժույթի դիմաց՝ միաժամանակ դիմելով օտարերկրյա պետություններին՝ Ռուսաստանի գյուղացիներին կերակրելու խնդրանքով:

Խորհրդային դասագրքերն անտեսում են Ամերիկայի կողմից տրամադրված օգնությունը և շատ քիչ տեղեկություն տրամադրում սովի ժամանակահատվածի մասին, որի պատճառները հիմնականում մարդածին են եղել, և որի զոհ է գնացել մոտ հինգ միլիոն մարդ՝ 10 անգամ ավելի, քան ցարիզմի վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած սովի որևէ այլ ժամանակաշրջանի հետևանքով:

Կրեմլի պաշտոնական նման վերանայման է այժմ ենթարկվում ամերիկացի հարկատուների կողմից անցյալ դարի ընթացքում Ռուսաստանին տրամադրված օգնության ևս մեկ հսկա նախագիծը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի նախագիծը:

Վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները 2,7 միլիարդ դոլար է տրամադրել կոմունիզմի ժամանակաշրջանը վերապրած Ռուսաստանին: Օգնությունը սկզբում միտված էր պարենային ապրանքների պակասը հաղթահարելուն, սակայն օգնության հիմնական մասը տրամադրվում էր՝ Ռուսաստանը փակ հասարակությունից և տնտեսությունից բացի վերածելու նպատակով:

Ռուսաստանի տնտեսության կայունացման և ընդլայնման հետ միասին նվազել է նաև ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնությունը: Այս տարի այն կազմել է 49 միլիոն դոլար՝1990-ականներին տրամադրվող օգնության ամենամեծ ծավալի 20 տոկոսից պակաս: Օգնություն գնալով ավելի շատ էր տրամադրվում առողջապահական խնդիրները լուծելուն՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի, ՁԻԱՀ-ի և երեխաների ծնողազրկության կանխարգելման նպատակով:

Պուտինի վարչակազմը, մի կողմից, հասկանում է, որ Ռուսաստանն արդեն անցել է օտարերկրյա օգնության կարիքի ժամանակաշրջանը: Սակայն Ռուսաստանի գործարաններում ներդրումներ կատարելու համար ներդրողների որոնման նման, երկրի առողջապահության ոլորտում տրամադրվող օգնությունը նոր տեխնոլոգիաների և փորձառության աղբյուր էր ծառայում: Այս ոլորտում անիվ հնարելն անիմաստ է: Արդյո՞ք Ռուսաստանը պետք է վտարի օտարերկրյա մարդատար մեքենաներ արտադրող ընկերությունները և կենտրոնանա միջազգային մակարդակի սեփական մեքենա մշակելու ջանքերի վրա:

Մյուս կողմից, Վլադիմիր Պուտինը զգում է, որ Վաշինգտոնը խառնվում է Ռուսաստանի քաղաքականության մեջ՝ այս տարի ընդհանուր առմամբ 29 միլիոն դոլար տրամադրելով «Գոլոս»-ի, «Մեմորիալ»-ի, «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ի նման քաղաքական հասարակության զարգացման ոլորտում գործող, թափանցիկ ընտրությունների անցկացման ջատագով, իրավապաշտպան և կաշառակերության դեմ պայքար վարող կազմակերպություններին:

Սա վկայում է թափանցիկ ընտրությունների, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ Կրեմլի ունեցած վերաբերմունքի մասին:

Ռուսաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ-ի բյուջեն կազմում էր կազմակերպության 23,8 միլիարդ դոլար այս տարվա բյուջեի մոտ մեկ տոկոսը:

Կրեմլն արդարացողները փորձում են համոզել հասարակությանը, որ Ռուսաստանում բողոքի ցույցերն անցկացվում են Արևմուտքի կողմից ֆինանսավորվելու պատճառով: «Փյու» հետազոտական կենտրոնի կողմից աշխարհի պետություններում հասարակության կարծիքի հետազոտություններից մեկի արդյունքների համաձայն, ռուսների 58 տոկոսը կարծում է, որ ընդդիմության բողոքի ցույցերն ունեն ներպետական արմատներ: Հարցման մասնակիցների ընդամենը 25 տոկոսն է կարծում, որ բողոքի ցույցերի հետևում կանգնած են օտարերկրյա ուժերը:

Միաժամանակ, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից 20 տարի Ռուսաստանին օգնություն տրամադրելու աշխատանքը հակաամերիկյան տրամադրություններ հրահրելու զոհ է գնացել:

Վլադը՝ Վլադում. կերտելով Ռուսաստանի առաջին արագ զարգացող քաղաքը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Posted October 31st, 2012 at 20:19 (UTC+4)
Leave a comment

Լուսավորյալ բռնատերի դրական մասը լուսավորված լինելն է:

Վլադիմիր Պուտինը հինգ տարի առաջ իր ուշադիր հայացքի տակ է վերցրել Վլադիվոստոկը՝ Խաղաղ օվկիանոսի ափերին թագավոր Ալեքսանդ II-ի կողմից 1860 թվականին հիմնադրված Ռուսաստանի հիմնական նավահանգիստը:

Վլադիմիր Պուտինը 2007 թվականին ըստ էության որոշել էր, որ «Ասիական վագրերի» դարաշրջանում Վլադիվոստոկը դարձել է Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանի «անճոռնի ճուտը»:

Այդ տարվա ընթացքում Ռուսատանի առաջնորդն առաջ է քաշել և ստացել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների տնտեսական համագործակցության գագաթաժողովն անցկացնելու իրավունքը: 2012 թվականի սեպտեմբերին Ասիայի ամենաազդեցիկ ղեկավարները պետք է հավաքվեին Վլադիվաստոկում:

Այս ժամանակից սկսած Պուտինի թիմը մշակել է Մոսկվայից ժամային երկու գոտի հեռավորության վրա գտնվող Վլադիվոստոկը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի «ամենաթեժ» նոր քաղաքը դարձնելու ծրագրեր:

Հետաքրքիրն այն է, որ տեղացիներից շատերը դեռևս չեն հասկանում դա:

Վերհիշենք քաղաքի պատմությունը:

Ամերիկյան, կանադական և ճապոնական ինտերվենցիայից հետո 1922 թվականի նոյեմբերին Վլադիվոստոկի նկատմամբ վերահսկողություն են հաստատել կոմունիստները: Կոմունիստները զրկել են օտարերկրացիներին Վլադիվոստոկ մուտք գործելու իրավունքից, ինչը շարունակվել է 70 տարի: 1930-ականներին Ստալինը քաղաքից վտարել է ասիական ծագում ունեցող բոլոր բնակիչներին, քաղաք մուտքն արգելվել էր նույնսիսկ հատուկ թույլտվություն չունեցող Խորհրդային Միության բնակիչներին:

Նիկիտա Խրուշչովը 1959 թվականին Սան Ֆրանցիսկո այցելելուց հետո որոշում է կայացրել բլուրների վրա կառուցված Վլադիվոստոկը խորհրդային Սան Ֆրանցիսկո դարձնելու մասին:

Այս որոշումը պարզապես վերածվել էր բենտոնից բնակելի տուփերի կառուցման:

1992 թվականին Վլադիվոստոկը բացվել է օտարերկրացիների կողմից այցերի համար: Չորս տարի անց սակայն Վլադիվոստոկը ռազմական նշանակություն քաղաքից վերածվել է ընկճված մի վայրի:

Ինչպե՞ս է նախագահ Պուտինը պատրաստվում վերածել Վլադիվոստոկը բնակության համար գրավիչ քաղաքի:

Նախ և առաջ, նախատեսվում է բարձրացնել նոր սերնդի կրթական մակարդակը:

Ռուսկի կղզու վրա կառուցված համալիրը, որտեղ սեպտեմբեր ամսին անցկացվել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը, կվերածվի 25 հազար ուսանողի համար նախատեսված ուսանողական քաղաքի: Դա ոչ միայն կթեթևացնի Վլադիվոստոկի ծանրաբեռնված փողոցները, այլև կտեղափոխի ուսումնական կենտրոնը Ռուսաստանի ամենալավ համալսարանական կենտրոններից մեկը:

Ուսանողների առնվազն 10 տոկոսը կլինեն ասիական պետությունների քաղաքացիներ, դասընթացներից շատերը կվարվեն անգլերեն լեզվով:

Հաջորդ քայլը՝ նոր սերունդը ոգեշնչելն է:

Դեպի Ռուսկի կղզի տանող՝ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ կամուրջը շատերն անվանել են «դեպի դատարկություն տանող միլիարդանոց կամուրջ»: Այս արտահայտությունն անտեսում է այն հանգամանքը, որ կամուրջն այժմ տանում է դեպի տարածաշրջանի ամենախելացի և առաջադեմ 25 հազար ուսանողներին կրթելու համար նախատեսված համալսարան:

Այն նաև անտեսում է կամուրջի ոգեշնչող ներուժը: Աշխարհի կախովի ճոպանային ամենաերկար կամուրջը լինելուց բացի այն դարձել է Վլադիվոստոկի նոր խորհրդանիշը: Կամուրջի պատկերն աշխարհով մեկ է տարածվում բացիկների, հեռուստահաղորդումների և սառնարանների վրա որպես հուշանվեր տեղադրվող փոքր մագնիսների միջոցով:

Քաղաքն այնուհետև անհրաժեշտ է դարձնել նոր սերնդի բնակության համար պիտանի:

Արդեն կառուցված կամուրջից բացի, նախատեսվում է իրականացնել մեծածավալ մի շարք շինարարական նախագծեր՝ երկու այլ կարևոր կամուրջներ, օդանավակայանի նոր տերմինալ, օպերայի և բալետի նոր թատրոնի շենքը, հսկա ակվարիում և Վլադիվոստոկի շրջակայքում կառուցվելիք նոր և գեղեցիկ մայրուղի, որը կնպաստի քաղաքում խցանումները թեթևացնելուն:

Քիչ ավելի տեսանելի, սակայն ոչ պակաս կարևոր են բնական գազի նոր խողովակաշարի անցկացումը, որը թույլ կտա նվազեցնել օդի աղտոտվածությունը, ինչպես նաև կոյուղու նոր համակարգի կառուցումը. 150 տարի կոյուղու ջրերը ծովը թափելուց հետո Վլադիվոստոկի ափերը լվացող ջուրն այժմ կդառնա մաքուր և լողալու համար պիտանի:

Վերջապես, ապագա սերունդների համար լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը:

Քաղաքում անցկացված գագաթաժողովի ընթացքում ճապոնական ընկերությոնւների հետ ձեռք են բերվել Վլադիվոստոկի մոտակայքում հեղուկ բնական գազի և արտահանման տերմինալի շինարարության մասին պայմանագրեր, որի իրականացման համար նախատեսվում է ծախսել 13 միլիարդ դոլար:  Գալիք տարի «Ռոսնեֆտ» ընկերությունը նախատեսում է կառուցել 6 միլիարդ արժողությամբ նավթամշակման գործարան Վլադիվոստոկից երկու ժամ հեռավորության վրա գտվնող Նախոդկա քաղաքում: Միաժամանակ մեկնարկելու են դեպի Նախոդկա տանող մայրուղու վերակառուցման աշխատանքները՝ 500 միլիոն դոլար արժողությամբ:

Բացի էներգետիկայի ոլորտի նախագծերից, Վլադիվոստոկը վերջապես կսկսի օգուտ քաղել Ճապոնիայի, Չինաստանի և Կորեայի հետ հարևանությունից՝ տրանսպորտի ոլորտում նախագծերի իրականացման առումով: Միլիարդավոր դոլարներ կծախսվեն Տրանսսիբիրյան երկաթուղին վերանորոգելու համար, ինչը թույլ կտա ավելացնել Ռուսաստանը որպես Եվրոպայի հետ միացնող երկաթուղային կամուրջ օգտագործել ցանկացող ասիական ներկրողների կողմից ուղարկվող բեռների գնալով աճող ծավալները:

Տարեկան 10 միլիոն ուղևոր ընդունելու հնարավորություն տվող նոր օդանավակայան կառուցելու հետ մեկտեղ քաղաքում մեկնարկում են տուրզիմի ոլորտի երկու միջազգային նախագծեր:

Ընթանում են նաև այլ նախագծեր՝ ճապոնական և հարավկորեական ավտոարտադրողների վերջերս կառուցված գործարանների ընդլայնումը, չորրորդ կամուրջի շինարարությունը, ինչպես նաև 30 միլիարդ դոլար արժողությամբ արբանյակ-քաղաքի կառուցման աշխատանքները:

Նախագահ Պուտինը «տեղադրում է» Վլադիվաստոկը ցանկալի քաղաք դարձնելու համար անհրաժեշտ կառույցները, սակայն քաղաքում համապատասխան ապրելակերպ ստեղծելու համար անհրաժեշտ կլինի որոշ ժամանակ:

Վլադում Վլադի համար ամենադժվար խնդիրը կլինի «ոչ»-ի՝ ամեն ինչ հերքելու արմատացած մշակույթը վերանելու խնդիրը:

Պուտինի դղյակները, զբոսանավերը, մեքենաներն ու ժամացույցները. ուղեցույց Ռուսաստանի ընդդիմության համար

Posted October 2nd, 2012 at 14:39 (UTC+4)
Leave a comment

«Այս յոթ տարվա ընթացքում ես աշխատել եմ թիանավի ստրուկի պետ՝ առավոտվանից մինչև երեկո»: Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի և օտարերկրյա մամուլին ներկայացնելով իր նախագահության առաջին երկու տարիները, 2008թ. փետրվար:

Սա շատ լավ պատկեր է, որն ընտրողներին կարելի է ներկայացնել ընտրությունների ժամանակ:

Սակայն «Սիրիուս» անվանումը կրող իր 54 մետրանոց զբոսանավի սենյակներում Ռուսաստանի նախագահը կապված չէ շղթաներով: Փոխարենը նախագահն օգտվում է պատվերով պատրաստված ներքին հարդարումից, ըմբոշխնում է փոքրի ջրվեժի ձայնը և զբոսանավի վրա առկա գինետան հատուկ ընտրված գինիները:

«Սիրիուս» զբոսանավը այն չորս զբոսանավերից է, որոնք, Ռուսաստանի ընդդիմության «Թիանավի ստրուկի կյանքը» գրքույկի համաձայն, ընդգծում են նախագահ Պուտինի էքստրավագանտ ապրելաոճը:

Նույնիսկ եթե պատկանում եք ռուսերենին չտիրապետող աշխարհի 97,5 տոկոս բնակչության, սեղմելով այս հղմանը կտեսնեք, թե ինչպիսի դղյակներ, զբոսանավեր, ժամացույցներ և մեքենաներ են պատկանում 21-րդ Ռուսաստանի «ցար»-ին: Եթե ցանկանում եք տեղեկանալ, թե ինչ են ասում վերնագրերը, ապա օգտվեք «Google Translate» թարգմանիչ ծրագրից:

«Թիանավի ստրուկ»-ի համաձայն, դղյակների շարքում են ներառված նախագահի 20 նստավայրերը: Որոշ նստավայրերի նեո-կլասիկ ոճը կրկնում է ցարական այն պալատների ոճը, որոնցով ժամանակին զմայլվել (որոնց ցանկացել է տիրապետե՞լ) երիտասարդ Վլադիմիրը Լենինգրադում՝ այժմյան Սանկտ Պետերբուրգում անցած իր երիտասարդության ժամանակ:

Կովսակում գտնվող ալպիական «տնակի» մյուս կողմում կառուցվում է Սոչիում 2014 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայրերից մեկը:

Ինչ վերաբերում է ժամացույցներին, Ռուսաստանի նախագահն ամենայն հավանականությամբ սրտին մոտ է ընդունել «Տղամարդու մասին կարելի է դատել իր ժամացույցով» գովազդային հայտարարությունը:

Ուսումնասիրելով Ռուսաստանի նախագահի հարյուրավոր լուսանկարներ՝ ընդդիմության հետազոտողները եզրակացրեցին, որ նախագահի ժամացույցների հավաքածուն ներառում է շքեղ 11 ժամացույց: Հավաքածուի ընդհանուր արժեքը վեց անգամ գերազանցում է նախագահի հայտարարագրված տարեկան եկամուտը, որը կազմում է 112 հազար դոլար:

Օդով տեղափոխվելու համար կա 43 ինքնաթիռ և 15 ուղղաթիռ: Այս հավաքածուի ամենաշքեղ օդանավն է «Իլյուշին» ընկերության կողմից արտադրված նախագահական ինքնաթիռը, որի ներքին ոսկեզօծ հարդարանքը կատարվել է Ռուսաստանի կրոնական կենտրոններից մեկի՝ Սերգիև Պոսադի վարպետների կողմից:

Մեքենաներից է «Mercedes» մակնիշի լիմուզինը՝ ոսկով հարուստ զարդարված ներքին հարդարանքով:

Ի համեմատություն, որպես անհատական ունեցվածք Ռուսաստանի նախագահը նշում է երեք մեքենա՝ բոլորը խորհրդային հին ավտոմեքենաներ, ինչպես նաև իր հայրիկից որպես ժառանգություն թողած մեկ ավտոկցորդ:

Նախագահ Պուտինի երկարամյա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքում է նախագահի կողմից մեծ կարողություն կուտակելու մեղադրանքները՝ «ընդդիմության կողմից կեղծ բացահայտումներ» անվանելով դրանք: Նրա համաձայն, բոլոր դղյակները, մեքենաները և զբոսանավերը պատկանում են նախագահի վարչությանը՝ նոր անուն, որը կրում է Կրեմլը:

Ռուսաստանի բազմաթիվ բնակիչներ սակայն մտավախություն ունեն, որ իրենց երկրը մնացել է 18-րդ դարում երբ երկրի ամենահարուստ մարդը եվրոպական երկրում անպայման պետք է լիներ թագավորը:

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV ժամանակին պետությունը հավասարեցրել է իրեն՝ ասելով. «L’etat, c’est moi»  թարգմանաբար՝ «Պետությունը ես եմ»:

Ռուսներից շատ քչերն են կարծում, որ իրենց պետությանը պետք է մի առաջնորդը, որը, սկանդինավյան երկրների ղեկավարների օրինակով, տեղափոխվի հեծանիվի վրա:

Ռուսների մի զգալի մաս, այնուամենայնիվ, կարծում է, որ իրենց նախագահը անցել է թույլատրելի բոլոր սահմանները: Նրանց կարծիքով, Պուտինը շրջապատված է քծնող և նախագահից օգուտ քաղելու ակնկալիք ունեցող մարդկանցով, որոնք, «ցար»-ին ցուցադրելով «զանգուլակներ», փորձում են գործնական օգուտ քաղել:

«Թիանավի ստրուկի կյանքը» գրքույկի հեղինակներ Բորիս Նեմցովն ու Լեոնիդ Մարտինյուկը գրում են, որ Պուտինի ապրելաոճը կարելի է համեմատել Պարսից ծոցի շեյխի կամ էքստրավագանտ օլիգարխի ապրելաոճի հետ: «Սիրիուս» զբոսանավի տարեկան պահպանման վրա ծախսվող գումարի չափը «հավասար է 1200 թոշակառուին տարեկան տրվող կենսաթոշակին»:

Այժմ հասկանալի է, թե ինչու 32 էջանոց գրքույկը չի համարձակվում տպել Ռուսաստանի տպարանների մեծ մասը:

Հեղինակները, երկուսն էլ՝ «Միասնություն» շարժման առաջնորդներ, տպելով գրքույկի սահմանափակ՝ 5000 տպաքանակ, անցել են համացանցի միջոցով գրքույկի տարածման: «Facebook» կայքում գրքույկը հավանության արժանացրած՝ «like» կոճակը սեղմած մարդկանց թիվը մոտ երեք հազար է: Համակարգչի մկնիկը մեկ անգամ սեղմելով՝ Ռուսաստանի յուրաքանչյուր բնակիչ, ըստ էության, երկրի հետախուզական ծառայություններին ստիպել է իր անունից բացել մի առանձին թղթապանակ:

«Թիանավի ստրուկի կյանքը» տարածվել է ոչ միայն Ռուսաստանի համացանում, այլև ամբողջ աշխարհում՝ Կրեմլի կողմից «Փուսի ռայըթ»-ը համաշխարհային բրենդ դարձնելուն նպաստելու ժամանակից չտեսնված արագությամբ: «Google»-ում որոնում կատարելով «Պուտին թիանավի ստրուկ» բառակապակցության օգտագործմամբ հնարավոր է նկատել, որ Կրեմլի պնդունմ այն մասին, որ նման տեղեկատվություն տարածում են միայն Արևմտյան աղբյուրները, իրականությանը չի համապատասխանում:

Ռուսաստանի հարուստ և հայտնի ղեկավարի մասին գրել են հետևյալ թերթերը՝ «Indian Express», «Dawn» (Պակիստան), «Gulf Today» (Արաբական Էմիրություններ), «Malaysian Times», «Chosun Ilbo» (Հարավային Կորեա) և «Shanghai Daily»: Եվ դա միայն անգլիալեզու մամուլն է:

Այո, Լյուդովիկոս XIV-ը՝ «Արև արքան», եղել է Եվրոպայի պատմության մեջ ամենաերկար ժամանակ երբևէ կառավարած թագավորը:  Նա կառավարել է երկիրը 72 տարի:

Ոչ, 17-րդ դարում «Facebook» չկար:

Հետաքրքիր է, թե որքան ժամանակ ռուսները կշարունակեն հանել գլխարկները՝ ողջունելով Պուտինի անցնող շարասյունը:

  • Page 1 of 2
  • 1
  • 2
  • >
Ջեյմս Բրուքը «Ամերիկայի Ձայն»-ի Մոկսվայի գրասենյակի ղեղավարն է: Գրասենյակը լուսաբանում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունները: «New York Times» օրաթերթում աշխատելու ժամանակ նա եղել է թերթի օտարերկրյա պետություններում թղթակիցներից մեկը՝ լուսաբանելով Աֆրիկայում, Կանադայում, Ճապոնիայում և Կորեայում տեղի ունեցող իրադարձությունները: Բրուքն ուսումնասիրել է ռուսաց լեզուն Բրեժնևի կառավարման ժամանակ, որպես թղթակից այցելել է Մոսկվա Գորբաչովի կառավարման վերջին ամիսների ընթացքում, ապա կրկին այցելել Ռուսաստան՝ Ելցինի օրոք և Պուտինի կառավարման սկզբի տարիներին: Նա բնակություն է հաստատել Մոսկվայում 2006 թվականին՝ սկսելով իր աշխատանքը «Bloomberg» գործակալությունում: «Ամերիկայի Ձայն»-ի Մոսկվայի գրասենյակին Բրուքսը սկսել է 2010 թվականին: Ջիմի հրապարակած նյութերին կարող եք հետևել «Twitter» կայքում՝ հետևյալ հասցեով. @VOA_Moscow.

Կարդացեք Ջեջմս Բրուքի բլոգը անգլերեն կամ ռուսերեն

RSS Հղումներ դեպի բոլոր գոտիներ

  • An error has occurred, which probably means the feed is down. Try again later.

Categories