Միացյալ Նահանգները 20-րդ դարի ընթացքում երեք անգամ զանգվածային օգնություն է տրամադրել ռուսներին

Posted October 31st, 2012 at 20:25 (UTC+3)
Leave a comment

Հոկտեմբերի 1-ին լրացել է Մոկսվայում ԱՄՆ ՄԶԳ-ի գրասենյակի փակման վերջնաժամկետը, սակայն արժե հայացք գցել 20-րդ դարի ընթացքում Ռուաստանին օժանդակություն տրամադրած կարևոր այլ ծրագրերի վրա:

Մոսկվայի թիվ 1262 պետական դպրոցի անկյուններից մեկում մասնավոր միջոցներով գործում է մեկ սենյակի մեջ տեղավորվող «Լենդ լիզի թանգարանը»: Այն ստեղծվել է՝ հիշատակելու համար ռուսներին հիմնականում անծանոթ՝ ամերիկացիների առատաձեռնության մասին վկայող կարևորագույն քայլերից մեկը:

«Լենդ լիզի մասին օրենք» անհետաքրքիր անվան տակ թաքնվում էր ամերիկացիների հարկատուների կողմից 1941-ից 1945 թվականներն ընկած ժամանակահատվածում 11,3 միլիարդ դոլարի ռազմական ապրանքներ ուղարկելուն միտված իրավական ակտը: Վերահաշվարկելով ներկայիս գումարների՝ դա կազմում է 146 միլիարդ դոլար:

Ջիպերի, բեռնատարների և ռմբակոծիչների պողպատե գետը ո՛չ վարկ էր, ո՛չ էլ վարձակալություն: Նախագահ Ֆրանկլին Ռուզվելթն ընտրել էր այդ անունը՝ փորձելով շփոթության մեջ գցել Միացյալ Նահանգների մեկուսացման կողմնակիցներին, որոնք իրավացիորեն պնդում էին, որ այս բոլոր ապրանքները Մոսկվային պարզապես որպես նվեր էին ուղարկվում:

Ի՞նչ էր ԽՍՍՀ-ն ստացել այս գումարի դիմաց: 3770 ռմբակոծիչ, 11594 կործանիչ օդանավ, 5980 հակաօդային հրանոթ, 2000 երկաթուղային քարշակ, 51000 բարձր անցելիության մեքենա՝ ջիփ, 361000 բեռնատար, 56445 դաշտային հեռախոս, 600000 կիլոմետր հեռախոսալար, 22 միլիոն հրանոթային արկ, մոտ մեկ միլիարդ փամփուշտ և 15 միլիոն զույգ զինվորական կոշիկ:

Այս պատրաստի ապրանքներն առաքվում էին Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասով, Պարսկաստանով, Ալյասկայից, և թույլ են տվել աշխատանքից ազատել խորհրդային գործարանների 600000 աշխատող, որոնք ուղարկվել էին ռազմաճակատ՝ ֆաշիստների դեմ կռվելու:

Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ նման առատաձեռնությունը:

Առանց դրա Ադոլֆ Հիտլերին կարող էր հաջողվել հաղթական ճաշկերույթ կազմակերպել Սանկտ Պետերբուրգի «Ատորիա» հյուրանոցում: Դրանից հետո նա հավանաբար կիրագործեր Մոսկվան հողին հավասարեցնելու և լճի վերածելու իր ծրագրերը:

Ռուս ցինիկները սակայն պնդում են, որ Միացյալ Նահանգներին Խորհրդային Միությունը պետք էր՝ Ամերիկայի կողմից վարվող պատերազմում աջակցություն ցուցաբերելու համար:

Կոմունիզմի անկումից հետո նույնիսկ «Լենդ լիզ»-ին երբեք արժանի տեղ չի հատկացվել Ռուսաստանի պատմության գրքերում:

Միացյալ Նահանգները Ռուսաստանին օգնություն է ցուցաբերել նույնիսկ «Լենդ լիզից» ավելի վաղ:

1921-ից 1922 թվականներին Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող Ամերիկայի օգնության վարչությունն օգնել է սովի մատնված Ռուսաստանի առնվազն 10 միլիոն քաղաքացիների համար սնունդ ապահովելու հարցում: Լենինը սկզբից հրաժարվել էր Արևմուտքի օգնությունից, սակայն սովամահ եղած մարդկանց թվի կտրուկ աճի պատճառով նա ստիպված է եղել ընդունել այն: Ամերիկան շարունակել է պարենային օգնություն մատակարարել մինչև 1923 թվականի ավարտը, սակայն Խորհրդային Միությանը պարենային օգնություն տրամադրելու հարցում ամերիկացիների աջակցությունը դադարել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ խորհրդային կառավարությունը ցորեն էր վաճառում օտարերկրյա արժույթի դիմաց՝ միաժամանակ դիմելով օտարերկրյա պետություններին՝ Ռուսաստանի գյուղացիներին կերակրելու խնդրանքով:

Խորհրդային դասագրքերն անտեսում են Ամերիկայի կողմից տրամադրված օգնությունը և շատ քիչ տեղեկություն տրամադրում սովի ժամանակահատվածի մասին, որի պատճառները հիմնականում մարդածին են եղել, և որի զոհ է գնացել մոտ հինգ միլիոն մարդ՝ 10 անգամ ավելի, քան ցարիզմի վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած սովի որևէ այլ ժամանակաշրջանի հետևանքով:

Կրեմլի պաշտոնական նման վերանայման է այժմ ենթարկվում ամերիկացի հարկատուների կողմից անցյալ դարի ընթացքում Ռուսաստանին տրամադրված օգնության ևս մեկ հսկա նախագիծը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի նախագիծը:

Վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները 2,7 միլիարդ դոլար է տրամադրել կոմունիզմի ժամանակաշրջանը վերապրած Ռուսաստանին: Օգնությունը սկզբում միտված էր պարենային ապրանքների պակասը հաղթահարելուն, սակայն օգնության հիմնական մասը տրամադրվում էր՝ Ռուսաստանը փակ հասարակությունից և տնտեսությունից բացի վերածելու նպատակով:

Ռուսաստանի տնտեսության կայունացման և ընդլայնման հետ միասին նվազել է նաև ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնությունը: Այս տարի այն կազմել է 49 միլիոն դոլար՝1990-ականներին տրամադրվող օգնության ամենամեծ ծավալի 20 տոկոսից պակաս: Օգնություն գնալով ավելի շատ էր տրամադրվում առողջապահական խնդիրները լուծելուն՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի, ՁԻԱՀ-ի և երեխաների ծնողազրկության կանխարգելման նպատակով:

Պուտինի վարչակազմը, մի կողմից, հասկանում է, որ Ռուսաստանն արդեն անցել է օտարերկրյա օգնության կարիքի ժամանակաշրջանը: Սակայն Ռուսաստանի գործարաններում ներդրումներ կատարելու համար ներդրողների որոնման նման, երկրի առողջապահության ոլորտում տրամադրվող օգնությունը նոր տեխնոլոգիաների և փորձառության աղբյուր էր ծառայում: Այս ոլորտում անիվ հնարելն անիմաստ է: Արդյո՞ք Ռուսաստանը պետք է վտարի օտարերկրյա մարդատար մեքենաներ արտադրող ընկերությունները և կենտրոնանա միջազգային մակարդակի սեփական մեքենա մշակելու ջանքերի վրա:

Մյուս կողմից, Վլադիմիր Պուտինը զգում է, որ Վաշինգտոնը խառնվում է Ռուսաստանի քաղաքականության մեջ՝ այս տարի ընդհանուր առմամբ 29 միլիոն դոլար տրամադրելով «Գոլոս»-ի, «Մեմորիալ»-ի, «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ի նման քաղաքական հասարակության զարգացման ոլորտում գործող, թափանցիկ ընտրությունների անցկացման ջատագով, իրավապաշտպան և կաշառակերության դեմ պայքար վարող կազմակերպություններին:

Սա վկայում է թափանցիկ ընտրությունների, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ Կրեմլի ունեցած վերաբերմունքի մասին:

Ռուսաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ-ի բյուջեն կազմում էր կազմակերպության 23,8 միլիարդ դոլար այս տարվա բյուջեի մոտ մեկ տոկոսը:

Կրեմլն արդարացողները փորձում են համոզել հասարակությանը, որ Ռուսաստանում բողոքի ցույցերն անցկացվում են Արևմուտքի կողմից ֆինանսավորվելու պատճառով: «Փյու» հետազոտական կենտրոնի կողմից աշխարհի պետություններում հասարակության կարծիքի հետազոտություններից մեկի արդյունքների համաձայն, ռուսների 58 տոկոսը կարծում է, որ ընդդիմության բողոքի ցույցերն ունեն ներպետական արմատներ: Հարցման մասնակիցների ընդամենը 25 տոկոսն է կարծում, որ բողոքի ցույցերի հետևում կանգնած են օտարերկրյա ուժերը:

Միաժամանակ, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից 20 տարի Ռուսաստանին օգնություն տրամադրելու աշխատանքը հակաամերիկյան տրամադրություններ հրահրելու զոհ է գնացել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ջեյմս Բրուքը «Ամերիկայի Ձայն»-ի Մոկսվայի գրասենյակի ղեղավարն է: Գրասենյակը լուսաբանում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունները: «New York Times» օրաթերթում աշխատելու ժամանակ նա եղել է թերթի օտարերկրյա պետություններում թղթակիցներից մեկը՝ լուսաբանելով Աֆրիկայում, Կանադայում, Ճապոնիայում և Կորեայում տեղի ունեցող իրադարձությունները: Բրուքն ուսումնասիրել է ռուսաց լեզուն Բրեժնևի կառավարման ժամանակ, որպես թղթակից այցելել է Մոսկվա Գորբաչովի կառավարման վերջին ամիսների ընթացքում, ապա կրկին այցելել Ռուսաստան՝ Ելցինի օրոք և Պուտինի կառավարման սկզբի տարիներին: Նա բնակություն է հաստատել Մոսկվայում 2006 թվականին՝ սկսելով իր աշխատանքը «Bloomberg» գործակալությունում: «Ամերիկայի Ձայն»-ի Մոսկվայի գրասենյակին Բրուքսը սկսել է 2010 թվականին: Ջիմի հրապարակած նյութերին կարող եք հետևել «Twitter» կայքում՝ հետևյալ հասցեով. @VOA_Moscow.

Կարդացեք Ջեջմս Բրուքի բլոգը անգլերեն կամ ռուսերեն

Categories