Վլադը՝ Վլադում. կերտելով Ռուսաստանի առաջին արագ զարգացող քաղաքը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Posted October 31st, 2012 at 20:19 (UTC+3)
Leave a comment

Լուսավորյալ բռնատերի դրական մասը լուսավորված լինելն է:

Վլադիմիր Պուտինը հինգ տարի առաջ իր ուշադիր հայացքի տակ է վերցրել Վլադիվոստոկը՝ Խաղաղ օվկիանոսի ափերին թագավոր Ալեքսանդ II-ի կողմից 1860 թվականին հիմնադրված Ռուսաստանի հիմնական նավահանգիստը:

Վլադիմիր Պուտինը 2007 թվականին ըստ էության որոշել էր, որ «Ասիական վագրերի» դարաշրջանում Վլադիվոստոկը դարձել է Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանի «անճոռնի ճուտը»:

Այդ տարվա ընթացքում Ռուսատանի առաջնորդն առաջ է քաշել և ստացել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների տնտեսական համագործակցության գագաթաժողովն անցկացնելու իրավունքը: 2012 թվականի սեպտեմբերին Ասիայի ամենաազդեցիկ ղեկավարները պետք է հավաքվեին Վլադիվաստոկում:

Այս ժամանակից սկսած Պուտինի թիմը մշակել է Մոսկվայից ժամային երկու գոտի հեռավորության վրա գտնվող Վլադիվոստոկը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի «ամենաթեժ» նոր քաղաքը դարձնելու ծրագրեր:

Հետաքրքիրն այն է, որ տեղացիներից շատերը դեռևս չեն հասկանում դա:

Վերհիշենք քաղաքի պատմությունը:

Ամերիկյան, կանադական և ճապոնական ինտերվենցիայից հետո 1922 թվականի նոյեմբերին Վլադիվոստոկի նկատմամբ վերահսկողություն են հաստատել կոմունիստները: Կոմունիստները զրկել են օտարերկրացիներին Վլադիվոստոկ մուտք գործելու իրավունքից, ինչը շարունակվել է 70 տարի: 1930-ականներին Ստալինը քաղաքից վտարել է ասիական ծագում ունեցող բոլոր բնակիչներին, քաղաք մուտքն արգելվել էր նույնսիսկ հատուկ թույլտվություն չունեցող Խորհրդային Միության բնակիչներին:

Նիկիտա Խրուշչովը 1959 թվականին Սան Ֆրանցիսկո այցելելուց հետո որոշում է կայացրել բլուրների վրա կառուցված Վլադիվոստոկը խորհրդային Սան Ֆրանցիսկո դարձնելու մասին:

Այս որոշումը պարզապես վերածվել էր բենտոնից բնակելի տուփերի կառուցման:

1992 թվականին Վլադիվոստոկը բացվել է օտարերկրացիների կողմից այցերի համար: Չորս տարի անց սակայն Վլադիվոստոկը ռազմական նշանակություն քաղաքից վերածվել է ընկճված մի վայրի:

Ինչպե՞ս է նախագահ Պուտինը պատրաստվում վերածել Վլադիվոստոկը բնակության համար գրավիչ քաղաքի:

Նախ և առաջ, նախատեսվում է բարձրացնել նոր սերնդի կրթական մակարդակը:

Ռուսկի կղզու վրա կառուցված համալիրը, որտեղ սեպտեմբեր ամսին անցկացվել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը, կվերածվի 25 հազար ուսանողի համար նախատեսված ուսանողական քաղաքի: Դա ոչ միայն կթեթևացնի Վլադիվոստոկի ծանրաբեռնված փողոցները, այլև կտեղափոխի ուսումնական կենտրոնը Ռուսաստանի ամենալավ համալսարանական կենտրոններից մեկը:

Ուսանողների առնվազն 10 տոկոսը կլինեն ասիական պետությունների քաղաքացիներ, դասընթացներից շատերը կվարվեն անգլերեն լեզվով:

Հաջորդ քայլը՝ նոր սերունդը ոգեշնչելն է:

Դեպի Ռուսկի կղզի տանող՝ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ կամուրջը շատերն անվանել են «դեպի դատարկություն տանող միլիարդանոց կամուրջ»: Այս արտահայտությունն անտեսում է այն հանգամանքը, որ կամուրջն այժմ տանում է դեպի տարածաշրջանի ամենախելացի և առաջադեմ 25 հազար ուսանողներին կրթելու համար նախատեսված համալսարան:

Այն նաև անտեսում է կամուրջի ոգեշնչող ներուժը: Աշխարհի կախովի ճոպանային ամենաերկար կամուրջը լինելուց բացի այն դարձել է Վլադիվոստոկի նոր խորհրդանիշը: Կամուրջի պատկերն աշխարհով մեկ է տարածվում բացիկների, հեռուստահաղորդումների և սառնարանների վրա որպես հուշանվեր տեղադրվող փոքր մագնիսների միջոցով:

Քաղաքն այնուհետև անհրաժեշտ է դարձնել նոր սերնդի բնակության համար պիտանի:

Արդեն կառուցված կամուրջից բացի, նախատեսվում է իրականացնել մեծածավալ մի շարք շինարարական նախագծեր՝ երկու այլ կարևոր կամուրջներ, օդանավակայանի նոր տերմինալ, օպերայի և բալետի նոր թատրոնի շենքը, հսկա ակվարիում և Վլադիվոստոկի շրջակայքում կառուցվելիք նոր և գեղեցիկ մայրուղի, որը կնպաստի քաղաքում խցանումները թեթևացնելուն:

Քիչ ավելի տեսանելի, սակայն ոչ պակաս կարևոր են բնական գազի նոր խողովակաշարի անցկացումը, որը թույլ կտա նվազեցնել օդի աղտոտվածությունը, ինչպես նաև կոյուղու նոր համակարգի կառուցումը. 150 տարի կոյուղու ջրերը ծովը թափելուց հետո Վլադիվոստոկի ափերը լվացող ջուրն այժմ կդառնա մաքուր և լողալու համար պիտանի:

Վերջապես, ապագա սերունդների համար լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը:

Քաղաքում անցկացված գագաթաժողովի ընթացքում ճապոնական ընկերությոնւների հետ ձեռք են բերվել Վլադիվոստոկի մոտակայքում հեղուկ բնական գազի և արտահանման տերմինալի շինարարության մասին պայմանագրեր, որի իրականացման համար նախատեսվում է ծախսել 13 միլիարդ դոլար:  Գալիք տարի «Ռոսնեֆտ» ընկերությունը նախատեսում է կառուցել 6 միլիարդ արժողությամբ նավթամշակման գործարան Վլադիվոստոկից երկու ժամ հեռավորության վրա գտվնող Նախոդկա քաղաքում: Միաժամանակ մեկնարկելու են դեպի Նախոդկա տանող մայրուղու վերակառուցման աշխատանքները՝ 500 միլիոն դոլար արժողությամբ:

Բացի էներգետիկայի ոլորտի նախագծերից, Վլադիվոստոկը վերջապես կսկսի օգուտ քաղել Ճապոնիայի, Չինաստանի և Կորեայի հետ հարևանությունից՝ տրանսպորտի ոլորտում նախագծերի իրականացման առումով: Միլիարդավոր դոլարներ կծախսվեն Տրանսսիբիրյան երկաթուղին վերանորոգելու համար, ինչը թույլ կտա ավելացնել Ռուսաստանը որպես Եվրոպայի հետ միացնող երկաթուղային կամուրջ օգտագործել ցանկացող ասիական ներկրողների կողմից ուղարկվող բեռների գնալով աճող ծավալները:

Տարեկան 10 միլիոն ուղևոր ընդունելու հնարավորություն տվող նոր օդանավակայան կառուցելու հետ մեկտեղ քաղաքում մեկնարկում են տուրզիմի ոլորտի երկու միջազգային նախագծեր:

Ընթանում են նաև այլ նախագծեր՝ ճապոնական և հարավկորեական ավտոարտադրողների վերջերս կառուցված գործարանների ընդլայնումը, չորրորդ կամուրջի շինարարությունը, ինչպես նաև 30 միլիարդ դոլար արժողությամբ արբանյակ-քաղաքի կառուցման աշխատանքները:

Նախագահ Պուտինը «տեղադրում է» Վլադիվաստոկը ցանկալի քաղաք դարձնելու համար անհրաժեշտ կառույցները, սակայն քաղաքում համապատասխան ապրելակերպ ստեղծելու համար անհրաժեշտ կլինի որոշ ժամանակ:

Վլադում Վլադի համար ամենադժվար խնդիրը կլինի «ոչ»-ի՝ ամեն ինչ հերքելու արմատացած մշակույթը վերանելու խնդիրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ջեյմս Բրուքը «Ամերիկայի Ձայն»-ի Մոկսվայի գրասենյակի ղեղավարն է: Գրասենյակը լուսաբանում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունները: «New York Times» օրաթերթում աշխատելու ժամանակ նա եղել է թերթի օտարերկրյա պետություններում թղթակիցներից մեկը՝ լուսաբանելով Աֆրիկայում, Կանադայում, Ճապոնիայում և Կորեայում տեղի ունեցող իրադարձությունները: Բրուքն ուսումնասիրել է ռուսաց լեզուն Բրեժնևի կառավարման ժամանակ, որպես թղթակից այցելել է Մոսկվա Գորբաչովի կառավարման վերջին ամիսների ընթացքում, ապա կրկին այցելել Ռուսաստան՝ Ելցինի օրոք և Պուտինի կառավարման սկզբի տարիներին: Նա բնակություն է հաստատել Մոսկվայում 2006 թվականին՝ սկսելով իր աշխատանքը «Bloomberg» գործակալությունում: «Ամերիկայի Ձայն»-ի Մոսկվայի գրասենյակին Բրուքսը սկսել է 2010 թվականին: Ջիմի հրապարակած նյութերին կարող եք հետևել «Twitter» կայքում՝ հետևյալ հասցեով. @VOA_Moscow.

Կարդացեք Ջեջմս Բրուքի բլոգը անգլերեն կամ ռուսերեն

Categories