Ազերի գայլեր` իրանական ոչխարների մորթիո՞վ

Posted April 2nd, 2013 at 14:11 (UTC+3)
Leave a comment

Առաջին հայացքից թվում է, որ բոլորի համար այս գործարքը շահավետ է:

Իրանական անմեղ գառնու՞կ: Թե՞ ազերիների էքսպանսիոնիզմի գործակալ: Լուսանկար՝ Անդրեաս Քեփել

Իրանը դեմ առն դեմ կկանգնի բնակչության քաղաքական ռումբի հետ՝ երիտասարդ, աճող և քաղաքներում բնակվող մարդիկ, որոնք ցանկանում են սնվել՝ էժան, որակով և սովորույթներին համապատասխան: Վերջին 40 տարվա մեջ Իրանի բնակչությունն ավելացել է երկու անգամ՝ հասնելով այժմյա 75 միլիոնի: Իրանցիների կեսի տարիքը 35 տարեկանից ցածր է, իսկ նրանց 71 տոկոսը բնակվում է քաղաքներում:

Երկրից անմիջապես դեպի հյուսիս գտնվում է այս խնդրի լուծմանը նպաստող պատասխաններից մեկը՝ Հայաստանի հողերը, որոնք չեն օգտագործվում արածեցման համար:

Հայ տղամարդիկ գնալով ավելի քիչ են ցանկություն հատնում գեղատեսիլ, սակայն դատարկ սարերում ոչխար արածացնելու: Հայաստանի գյուղատնտեսության նախարարության համաձայն, երկրի արոտավայրերի 70 տոկոսը՝ մոտ 800 հազար հեկտար, այժմ չի օգտագործվում:

Ահա թե ինչ գործարք է առաջարկվել՝
Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին առաջարկել է վարձակալել արածեցման համար պիտանի հողի հազարավոր հեկտարներ՝ Իրանից բերված ոչխարներ այնտեղ արածացնելու համար: Արածեցման համար պիտանի հողը վարձակալելու դեպքում Հայաստանը կարող է հինգ անգամ ավելացնել երկրում առկա անասունների գլխաքանակը: Նրա համաձայն, տասը տարվա ընթացքում Հայաստանը կարող է Իրան տարեկան արտահանել 2-3 միլիոն գլուխ ոչխար:

Իմ կարծիքով՝ լավ առաջարկ է:

Փոքր, ծովից կտրված և հարևանների հետ վատ հարաբերություններ ունեցող Հայաստան ներդրումներ կատարողները հերթ չեն կանգնել:

Փակ սահմաններ

Ադրբեջանի հետ Հայաստանի արևմտյան սահմանները փակ են:
Սահմանի որոշ մասերում քրիստոնյա Հայաստանի և մահմեդական Ադրբեջանի զինծառայողներն իրար են նայում խրամատներից և ամենաթեթև վտանգի դեպքում կարող են սեղմել ձգանը: Շաբաթը մոտավորապես մեկ անգամ դիպուկահարների կրակոցներից զինծառայողներ են զոհվում:

Հայաստանն արևմուտքից սահմանակից է Թուրքիային, որը 1915 թվականին իրականացրել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի արևմտյան սահմանը Թուրքիայի հետ նույնպես փակ է:

Իրանի կողմից արված առաջարկն առաջին հայացքից թվում է շահութաբեր Հայաստանի համար:

«Ինչպիսի միամտություն», – օրերից մի օր Երևանում ինձ ասաց Հասմիկ Եվոյանը:

Հասմիկ Եվոյանը նայում է Հայաստանի քարտեզին և ասում, որ հարավային Սյունիք մարզը չափազանց խոցելի է՝ Իրանից ժամանող անասնապահներ ընդունելու համար: Լուսանկար՝ Օսթին Մալոյ

Շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետ Հասմիկը բացատրել է ինձ ոչխարների աշխարհաքաղաքականությունը: Նա հասկանալի է դարձրել ինձ համար այն, թե ինչու հայերից շատերն իրականան սեղաններին ոչխարի մսից պատրաստված ուտեստներ մատակարարելը Հայաստանի համար համարում են բացարձակապես անշահավետ առաջարկ:

Այսպես, ոչխարներն արածացվելու են Հայաստանի հարավային Սյունիք մարզում: Սյունիքի մարզը, որի լայնքը որոշ հատվածներում չի գերազանցում 30 կիլոմետրը, Հայաստանի միակ ելքն է դեպի Իրան: Այն սակայն ռազմավարական տեսակետից խոցելի է՝ գտնվելով Ադրբեջանին պատկանող երկու տարածքների միջև:

Դեպի Իրան տանող «կյանքի ճանապարհ»

Չնայած Սյունիքը տարածքի առումով Հայաստանի ամենամեծ մարզն է, այն նաև ամենաքիչ բնակեցվածն է: Սյունիքը զբաղեցնում է Հայաստանի տարածքի 15 տոկոսը, սակայն մարզի բնակչությունը կազմում է Հայաստանի բնակչության ընդամենը 5 տոկոսը: Մարզի բնակչությունը նվազել է 1980-ականների վերջին, երբ ազգամիջյան բախումների հետևանքով ադրբեջանցիների փոքրամասնությունը փախուստի էր դիմել Ադրբեջան և Իրանի հյուսիսային տարածքներ:

Հարավային Հայաստանի լեռնային տեսարանները գեղատեսիլ են, սակայն հաճախակի անմարդաբնակ: Լուսանկար՝ «Ամերիկայի Ձայն», Ջեյմս Բրուք

Առանց մեծաթիվ տեղական բնակչության առկայության, իրանական ոչխարների հետ կապված ծրագիրը նշանակում է, որ երկիր պետք է բերվեն իրանցի անասնապահներ, հնարավոր է՝ ընտանիքների հետ միասին: Սպանդի ենթակա անասունի տարիքից կախված, դեպի Իրան տարեկան 2,5 միլիոն ոչխար արտահանելը կարող է նշանակել, որ Հայաստանի հարավային տարածքներ Իրանից բերվելու է 5 միլիոն գառ: Հաշվի առնելով տարածաշրջանի դժվարանցանելի պայմանները՝ մեկ անասնապահ չի կարողանալու պահել ավելի քան 500 գլուխ ոչխար:

Այսպիսով, հաշվարկների համաձայն, Հայաստան մոտավոր հաշվարկով պետք է բերվի մոտ 10 հազար իրանցի անասնապահ:

Որտեղի՞ց են բերվելու անասնապահները:

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Սյունիքի և Իրանի հարևան այն մարզի հետ, որի անունը վտանգի մասին է հիշեցնում բազմաթիվ հայերին՝ Արևելյան Ատրպատական կամ Արևելյան Ադրբեջան: Մարզ, որի բնակչությունը 20 անգամ գերազանցում է Սյունիքի մարզի բնակիչների թիվը, Արևելյան Ատրպատականը, որը Իրանի ադրբեջանական փոքրամասնության հիմքում է ընկած, կազմում է մոտ 17 միլիոն մարդ:

Այսպիսով, Իրանի կողմից ոչխարաբուծության վերաբերյալ գործարքին կից Հայաստան կարող են բերվել մոտավոր հաշվարկով 10 հազար ադրբեջանցի անասնապահ՝ վերջիններիս ընտանիքների և պահակային շների հետ միասին:

Կա ևս մեկ դժվարություն:
Լեռնային արոտավայրերից վերջին 20 տարիների ընթացքում հայ անասնապահների բացակայությունը դարձել է գայլերի թվի զգալի ավելացման պատճառը: Հայաստանի իշխանություններն այժմ $275 պարգև են վճարում սպանված յուրաքանչյուր գայլի համար: Այսպիսով տրամաբանական է, որ իրանցի անասնապահները պետք է հրացաններ ունենան՝ իրենց հոտերը գայլերից և այլ գիշատիչներից պահպանելու համար:

Զինված մարդիկ

Կարճ ասած, հայերն ասում են, որ Իրանից ոչխարներ բերելու գործարքի հետ միասին Հայաստանի ռազմավարական տարածքներ կարող են ներթափանցել ազգությամբ ադրբեջանցի մի քանի հազար մարդ, որոնք, բացի այդ, զինված կլինեն:

«Ոչխարների հետ միասին Հայաստան կարող է գալ մի քանի հազար մարդ, որոնք բնակություն կհաստատեն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում», – ասել է Հայաստանի «Նախախորհրդարան» ընդդիմադիր խմբի անդամ Էվոյանը: «Խոսքը գնում է ոչ միայն աշխատանքի մասին: Ինչպես նշեցի, այն վերաբերում է Հայաստան այլ ազգերի ներկայացուցիչների ոչ պաշտոնական տեղափոխման, ինչը ռազմական տեսակետից Հայաստանի համար ճիշտ ընտրություն չէ»:

Այս տարվա փետրվարի 14-ին, Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններից չորս օր առաջ, Էվոյանն ու այլոք Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ իրենց բողոքն էին արտահայտել այս գործարքի կապակցությամբ: Ես Հայաստանի մայրաքաղաք էին ժամանել հաջորդ օրը: «Armenia Now» լրատվական կայքի թղթակից Գոհար Արբահամյանն էր լուսաբանում այս ցույցը:
Բնապահպան Սիլվա Ադամյանը նրան բարձրաձայնել է այն, ինչ հայաստանցիներից շատերը պահում են մտքում:

«Հիշում եմ, թե ինչպես խորհրդային տարիներին ադրբեջանցիները ծածուկ վերահսկողություն էին հաստատում Սյունիքի նկատմամբ», – ասել է նա «ArmeniaNow»-ի թղթակցին: «Մենք ազատագրել ենք այն: Իսկ հիմա դուք կրկի՞ն ցանկանում եք տալ նրանց Սյունիքը: Արդյո՞ք մենք չենք կարող հասկանալ, որ սրանք նույն ազերիներն են, Իրանի քաղաքացիները, որոնք կվերադառնան Սյունիք, կբերեն իրենց ընտանիքները, և, փաստորեն, այս հողերի համար թափված արյունն իզու՞ր կլինի»:

Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվել է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդդիմությունը սակայն լավ արդյունքներ է գրանցել և շարունակում է բողոքները երկիր փողոցներում: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ իրանական գառների «նախագիծ»-ը բյուրոկրատիայի զոհը կդառնա՝ թաղվելով Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ջեյմս Բրուքը «Ամերիկայի Ձայն»-ի Մոկսվայի գրասենյակի ղեղավարն է: Գրասենյակը լուսաբանում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունները: «New York Times» օրաթերթում աշխատելու ժամանակ նա եղել է թերթի օտարերկրյա պետություններում թղթակիցներից մեկը՝ լուսաբանելով Աֆրիկայում, Կանադայում, Ճապոնիայում և Կորեայում տեղի ունեցող իրադարձությունները: Բրուքն ուսումնասիրել է ռուսաց լեզուն Բրեժնևի կառավարման ժամանակ, որպես թղթակից այցելել է Մոսկվա Գորբաչովի կառավարման վերջին ամիսների ընթացքում, ապա կրկին այցելել Ռուսաստան՝ Ելցինի օրոք և Պուտինի կառավարման սկզբի տարիներին: Նա բնակություն է հաստատել Մոսկվայում 2006 թվականին՝ սկսելով իր աշխատանքը «Bloomberg» գործակալությունում: «Ամերիկայի Ձայն»-ի Մոսկվայի գրասենյակին Բրուքսը սկսել է 2010 թվականին: Ջիմի հրապարակած նյութերին կարող եք հետևել «Twitter» կայքում՝ հետևյալ հասցեով. @VOA_Moscow.

Կարդացեք Ջեջմս Բրուքի բլոգը անգլերեն կամ ռուսերեն

Categories