Ռուսաստանի ձմեռային տրանսպորտ. տրոյկայից մինչև ռետինե անվադողեր

Posted January 3rd, 2013 at 20:48 (UTC+3)
Leave a comment

Հին լավ օրեր: Ձմեռային ճանապարհորդություն Ռուսաստանում 1819 թվականին: Վիմատիպ նկար՝ Ալեքսանդր Օրլովսկի: Էրմիտաժի թանգարան, Սանկտ Պետերբուրգ:

Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանում ձյուն էր եկել:

(Հետո՞ ինչ: Դա նորությու՞ն էր):

Ռուսաստանը սակայն այլևս «Դոկտոր Ժիվագո» վեպում նկարագրված երկիրը չէ, որտեղ գյուղական վայրերում տրոյկան հեշտությամբ սահում է ձմեռային սպիտակ ճանարապհներով:

Ժամանակակից ռուսաստանիցերը շատ խորը, կռքոտ և հաճախակի անիմաստ սեր ունեն ռետինե անվադողերի նկատմամբ:

Անցյալ շաբաթ Մոկսվայի և Սանկտ Պետերբուրգի՝ երկրի խոշորագույն երկու քաղաքների միջև ընկած մայրուղու վրա սովորականից ավելի ուժգին ձյունահողմի պատճառով առաջացել էր 200-կիլոմետրանոց խցանում, որտեղ որոշ վարորդներ անց էին կացրել երեք օր:

Մոսկվայում վարորդները, անտեսելով ձյան մասին կանխատեսումները, նստել էին իրենց մեքենաների ղեկին և մի քանի ժամով անշարժացրել երթևեկությունը երկրի մայրաքաղաքի փողոցներում:

Ռուսաստանի համար նորություն չէ դեկտեմբերի սկզբին տեղացող ձյունը: Երկու օրվա ընթացքում քաղաքում տևացել է 30 սանտիմետր ձյուն և սառցե անձրև: Դա իհարկե հաճելի չէ, սակայն հյուսիսային կիսագնդի այս մասում սա սովորական երևույթ է:

Նոր է սակայն ձյան ծածկույթը հաղթահարելու ռուսաստանիցիների անկարողությունը:

Մոսկվայում ձյան տեսքով տեղումների մասին հաղորդել է եղանակի տեսությունը, և չնայած դրան հարյուր հազարավոր վարորդներ առավոտյան նստել էին ղեկին, կարծես ապրում էին Մայամիում: Ժամանակակից որոշ մոսկվացիների կարծիքով, քաղաքացիական իրենց ամենաթանկ ազատությունը մեքենա վարելու իրավունքն է:

Նոր վատ օրեր: Մեկ միլիոն մարդ աշխատանքի էր ուղևորվել մեքենայով, երբ Մոսկվայի վրա անցել էր այս ձմեռվա առաջին ձյունահողմը: Արդյո՞ք նրանք ենթագիտակցաբար զգում էին, թե երկու դար առաջ ապրող իրենց նախնիների տրոյկայի նման կսլանան տեղացած ձյան վրայով: Փոխարերը նրանք մի քանի ժամ անցկացրեցին խցանման մեջ ընկած իրենց մեքենաներում: Լուսանկար՝ Retuers/Սերգեյ Կարպուխին

Շարժական մետաղե բոժոժի մեջ նստելու իրավունքը որոշ մարդկանց ինքնության ամենագլխավոր մասն է:

1970-ականներին Ամերիկայում հրազենի սեփականատերերն իրենց մեքենաների թափարգելների վրա փակցնում էին պիտակներ, որոնց վրա գրված էր. «Հրազենս կստանաս, միայն եթե խլես այն իմ սառած դիակի ձեռքերից»:

Մոսկվայի ավտոսիրողների դեպքում այս արատահայտությունը կհնչի «Մեքենայիս ղեկը կստանաս, միայն եթե խլես այն իմ սառած դիակի ձեռքերից»:

Որոշ մոսկվացիներ հպարտությամբ հիշում են, որ նրանք արդեն 13 կամ, օրինակ, 18 տարի չեն օգտվել մետրոյից:

Եվ այսպես, այն օրը, երբ եղանակի տեսությամբ հայտնել էին առատ ձյան տեսքով տեղումների մեծ հնարավորության մասին, նրանք նստել էին ղեկի: Մի քանի րոպեի ընթացքում Մոսկվայում խցանումների սաստկությունը չափող «Յանդեքս»-ի չափիչը, որտեղ 1-ը նշանակում է ճանապարհներին խցանման բացակայություն, հասել էր 9-ի:

Նրանք չորս ժամ անցկացրեցին խցանման մեջ՝ դիտելով արևադարձային երկրներում հանգսիստն անցկացնելու հրավիրող գովազդային հաղորդագրություններ: Այնպես որ մոսկվացիներից շատերն այժմ երազում են տաք եղանակային պայմաններում անցկացնել իրենց հանգիստը, քանի որ նրանք զրկված են եղանակային այդ պայմաններից՝ Մոկսվայում ապրելու հետևանքով: Շատ դշվար է վարել մեքենան սառցե փոթորիկի պայմաններում, եթե երազում ես Գոյայում, Մալդիվներում կամ Փհուքեթում հանդիստն անցկացնելու մասին:

Մոսկվայում ձյան պատճառով քաոսն իրականում ստեղծված էր եղել տեղացող ձյան պայմաներում աշխատանքի մեքենայով հասնելու ցանկություն հայտնած անձանց կողմից:

Ի տարբերություն, նոյեմբերի վերջին մայրուղու վրա ստեղծված քաոսը հիմնականում իշխանությունների մեղքն էր:

Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգն իրար միացնող մայրուղին պետք է լինի ազգային մակարդակով ցուցադրական մայրուղի: Այն միացնում է երկրի երկու ամենամեծ և ամենահարուստ քաղաքները, որտեղ ապրում է Ռուսաստանի բնակչության առնվազն տասը տոկոսը:

600 կիլոմետր երկարություն ունեցող մայրուղին, որով շուրջօրյա անցնում են Մոսկվա ապրանքներ առաքող հազարավոր քարշակավոր բեռնատարներ, նեղ է, այնտեղ կան բազմաթիվ փոսեր. այն պարզապես սարսափելի վիճակում է: (Վիճակն այնքան սարսափելի է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ես գերադասել էի 1000 դոլար վճարել Սանկտ Պետերբուրգ և հետ երկաթուղու հինգ տոմսի համար, քան ռիսկի ենթարկել ընտանիքիս կյանքը՝ նույն ճանապարհը մեքենայով անցնելու դեպքում):

Նախ և առաջ, Ռուսաստանի խոշորագույն երկու քաղաքներն իրար պետք է միացնի ութ գիծ ունեցող մի մայրուղի: Եթե Ռուսաստանի շինարարներն անկարող են կառուցել նման մի ճանապարհ առանց բյուջեն հինգ անգամ գերազանցելու, թող դիմեն չինացիների օգնության, որոնք տասը տարվա ընթացքում կառուցել են ներպետական մայրուղիների մի այնպիսի համակարգ, որը գրեթե հավասար է Միացյալ Նահանգներում 30 տարվա ընթացքում կառուցած նույնատիպ համակարգին:

Մայրուղին հղկող ոստիկանությունը ձմեռային պայմաններում պետք է շուրջորյա հետևի եղանակի տեսութան, և, փոթորկի վրա հասնելու դեպքում, փակի ճանապաչհը փոթորկային հատուկ դարպասներում՝ ստիպելով, որ երթևեկության մասնակիցները սպասեն եղանակի բարելավման մայրուղու հարևանությամբ գտնվող քաղաքներում: Նման մոտեցումն ամեն ձմեռ հազարավոր մարդկանց կյանքն է փրկում Հյուսիսային Ամերիկայում: Բացի այդ, անհրաժեշտ է ստեղծել շուրջօրյա պատրաստվածության պայմաններում աշխատող ձյուն մաքրող մեքենաների պարկ:

Փոխարենը ռուսաստանցիների անփույթ մոտեցման պատճառով ստեղծվել էր մեքենաների այնպիսի մի խցանում, որը, ԱՄՆ-ում տեղի ունենալու դեպքում, Նյու Յորքից համարյա կհասներ Բոստոն տանող ճանապարհի կեսին: Ցելսիուսով զրոյից ցածր եղանակային պայմաններում էր հայտվել ավելի քան 10000 բեռնատար, և չսառչելու համար վարորդները ստիպված էին չանջատել մեքենաների շարժիչները:

Պետական հեռուստատեսության լրագրողները կենտրոնացել էին խցանման մեջ հայտնված վարորդներին տաքանալու համար նախատեսված վրանների, ինչպես նաև տաք թեյի և խորտիկների տրամադրման վրա: Սակայն զարմանալի չէ, որ վարորդներից շատերն ասել են, թե այնտեղ, որտեղ նրանք էին սպասում խցանման ավարտի, նման վրաններ չէին տրամադրվել:

Խցանումը կարծես սկել էր ապրել իր կյանքով, և, օրինակ, «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդել էր, թե «իշխանությունները մինչև երկուշաբթի առավոտ խոստացել են խցանման վերջը տալ»:

Ռուսները կարող են որպես սփոփանք ընդունել այն հանգամանքը, որ Բրազիլիայում ավելի վաղ առաջացել էր ավելի մեծ մի խցանում: Հունիսի 1-ին հորդառատ անձրևները և ուրբաթ երեկոյան տուն վերադառնալ շտապող մարդիկ հարավային կիսագնդում ամենամեծ Սան Պաուլու քաղաքի շուրջ ստեղծել են 295-կիլոմետրանոց մի խցանում:

Հյուսիս, թե հարավ՝ ղեկին նստելուց առաջ օգտակար է տեղեկանալ եղանակի տեսությունից:

Մոսկվայում «Ամերիկայի Ձայն»-ի գրասենյակի մոտակայքում մի ձեռներեց հետաքրքիր լուծում էր գտել՝ «Պրոբկի»՝ «Խցանումներ» անվանելով իր պանդոկը: Այս կերպ վարորդները կարող են զանգել տուն կամ գրասենյակ և ասել ճշմարտությունը, օրինակ՝ «Ես ուշանում եմ՝ «Խցանման» մեջ լինելու պատճառով»:

Ռուսական ձիերն արագ վարգով անցնում են ձյան ծածկույթով: Տրոյկա՝ Մոսկվայից դեպի հյուսիս գտնվող Վոլոգդա քաղաքում: Լուսանկար՝ Լենա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ջեյմս Բրուքը «Ամերիկայի Ձայն»-ի Մոկսվայի գրասենյակի ղեղավարն է: Գրասենյակը լուսաբանում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունները: «New York Times» օրաթերթում աշխատելու ժամանակ նա եղել է թերթի օտարերկրյա պետություններում թղթակիցներից մեկը՝ լուսաբանելով Աֆրիկայում, Կանադայում, Ճապոնիայում և Կորեայում տեղի ունեցող իրադարձությունները: Բրուքն ուսումնասիրել է ռուսաց լեզուն Բրեժնևի կառավարման ժամանակ, որպես թղթակից այցելել է Մոսկվա Գորբաչովի կառավարման վերջին ամիսների ընթացքում, ապա կրկին այցելել Ռուսաստան՝ Ելցինի օրոք և Պուտինի կառավարման սկզբի տարիներին: Նա բնակություն է հաստատել Մոսկվայում 2006 թվականին՝ սկսելով իր աշխատանքը «Bloomberg» գործակալությունում: «Ամերիկայի Ձայն»-ի Մոսկվայի գրասենյակին Բրուքսը սկսել է 2010 թվականին: Ջիմի հրապարակած նյութերին կարող եք հետևել «Twitter» կայքում՝ հետևյալ հասցեով. @VOA_Moscow.

Կարդացեք Ջեջմս Բրուքի բլոգը անգլերեն կամ ռուսերեն

Categories