Վաշինգտոն– Կրեմլ. ինչու՞ պահպանել քաղաքավարությունը

Posted March 17th, 2013 at 05:00 (UTC+3)
Leave a comment

Նրանք առնվազն զրուցում են՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը (ձախից) և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը (աջից) հանդիպել են Մյունխենում անցկացված Անվտանգության քաղաքականության համաժողովի ընթացքում, 2013 թվականի փետրվարի 2, լուսանկար՝ AP

Մոսկվայում կլոր սեղանի շուրջ անցկացված քննարկումներից մեկի ժամանակ ամերիկացի իմ երկու լրագրող գործընկերները պնդում էին, որ Միացյալ Նահանգներն ունեն Ռուսաստանի կարիքն ավելի շատ, քան Ռուսաստանին է անհրաժեշտ Միացյալ Նահանգները:
Չեմ ուզում, որ ասածս կոպիտ հնչի, սակայն, իմ կարծիքով, բարեկամներս տառապում են …սխալվելու…սրմամբ:
Տեսնենք, թե ինչ է տեղի ունենում իրականում.
— Բնակչություն. Գալիք 25 տարվա ընթացքում ամերիկացիների բնակչությունը ներկայիս երկու անգամ ավելի լինելուց 2038 թվականին կգերազանցի Ռուսաստանի բնակչությանը երեք անգամ: Դա կազմում է 400 միլիոն ամերիկացի՝ համեմատած Ռուսաստանի 133 միլիոն կազմող բնակչության:
— Տնտեսություն՝ ԱՄՆ-ի տնտեսության ծավալը ութ անգամ է գերազանցում Ռուսաստանի նույն ցուցանիշը:
— Զինված ուժեր՝ Միացյալ Նահանգների կողմից ոլորտում կատարվող ծախսերը տասը անգամ գերազանցում են Ռուսաստանի նույն ցուցանիշը:

Խոչընդոտ հանդիսացող անվերահսկելի գործոնները, օրինակ՝ աշխարհի եղանակային պայմաններում քաոսի առաջացում. չկա որևէ հիմք՝ մտածելու, որ երկու պետությունների միջև առկա հիմնարար տարբերություններում միջնաժամկետում փոփոխություններ կառաջանան:

Եվ իրոք, մեր ժամանակներում «խաղի կանոնների փոփոխություն» առաջացնող երևույթը՝ շելֆային գազի հեղափոխությունը, օգուտ կբերի ԱՄՆ-ին: Սպասվող էներգաինքնաարդյունավետությունը և բնական գազի ցածր գների իրականությունը բերում է Միացյալ Նահանգների վերաարդյունաբերացման: Ի տարբերություն, Ռուսաստանին սպառնում է բնական գազի արտահանումից ստացվող եկամուտների նվազեցում:

Համաշխարհային բեմում Ռուսաստանի դերի նվազեցումը Կրեմլը փորձում է փոխարինել երկիրը Չինաստանին «սոսնձելով»: Այն նման է միջին հասակի երեխային, որը փորձում է պաշտպանություն ձեռք բերել խաղահրապարակում՝ հարաբերություններ ստեղծելով ամենախոշորակազմ տղայի հետ: Կրեմլը քրտնաջան աշխատում է՝ Չինաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները «մերսելու» ուղղությամբ: Չինացիները սրբում-կտրում են Սիբիրի անտառները, աղտոտում միջազգային գետերը և հրաժարվում են Ռուսաստանում գործարաններ բացելուց, և այս ամենի հետ Ռուսաստանի իշխանությունները համաձայն են:

Ի տարբերություն, Կրեմլը ջանք չի խնայում՝ Վաշինգտոնի հետ «կռվի մեջ» մտնելու համար:
Հունվար ամսին ամերիկացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրման տխրահռչակ արգելքից հետո Ռուսաստանը ևս մեկ «ապտակ» է հասցրել՝ արգելելով Միացյալ Նահանգներից տավարի և խոզի մսի ներմուծումը և հետաձգելով «Աերոֆլոտ»-ում օգտագործման համար ամերիկյան «Boeing 777» մարդատար օդանավի վերջին մոդելի սերտիֆիկացումը: Հաշվի առնելով Ռուսաստանի հետ արդեն իսկ մեծ ծավալների հասնող առևտրային դեֆիցիտը, Միացյալ Նահանգներից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումները միայն կհեռացնեն Օբամայի վարչակազմը և ԱՄՆ-ի Կոնգրեսը Ռուսաստանից:

«Սակայն», – բողոքում են Վաշինգտոնում դեռևս մնացող մի քանի ձայներ, – «մենք պետք է պահպանենք քաղաքավարությունը Պուտինի վարչակազմի հետ հարաբերություններում, քանի որ մեզ շատ է անհրաժեշտ Ռուսաստանի աջակցությունը համաշխարհային մակարդակի կարևորագույն մի քանի խնդրում»:

Իսկապե՞ս:
Ապա անցնենք ցանկով.

– Հյուսիսային Կորեա՝ Քիմ դինաստիան քաղաքական Ֆրանկենշտեյն է, որը շատ, շատ վաղուց է հեռացել իրեն ստեղծած Կրեմլից՝ մոտ կես դար առաջ: Միջուկային ռումբերի հարցում Փխենյանը պարզապես անտեսում է Մոսկվային: Ռուսաստանի դեսպանը մի անգամ ասել է ինձ, որ Հյուսիսային Կորեան զբաղվում է խաբեությամբ, թաքցնելով նրանց ունեցած ռումբերը քարանձավներում, իսկ Հյուսիսային Կորեայի զինված ուժերը արդեն փորել են նման հազարավոր քարանձավներ: Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձերի անցկացման շարունակվող սպառնալիքներին Ռուսաստանի իշխանություններն արձագանքնել են հստակ միայն մեկ քայլով՝ միացնելով Վլադիվոստոկի շուրջ գտնվող ճառագայթման հայտնաբերման սարքերը: Հյուսիսային Կորեայի վրա իրական ազդեցություն կարող է գործել միայն Չինաստանը:

Սիրիացի մի կին, ձեռքում՝ «Ազատություն» գրված պաստառով, իր դժգոհությունն է արտահայտում Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին տրամադրվող օգնության փաստով: Լուսանկար՝ Reuter

– Սիրիա. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի ընդդիմության առաջնորդներից մեկի միջև հանդիպումը ոգեշնչել է, սակայն սկզբից նման ելք դժվար էր կանխատեսել: Արտաքին ուժերը երկար ժամանակ հույս ունեին, որ Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, իսկ Ամերիկայի կողմից՝ Սիրիայի ընդդիմությունը հանձնելու դեպքում հնարավոր կլիներ գալ համաձայնության: Այժմ ավելի պարզ է դառնում, որ Կրեմլը չի համոզելու, և, ամենայն հավանականությամբ, չի կարող համոզել Սիրիայի նախագահին կողքի կանգնել՝ հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու համար: Այս հակամարտությանը զոհ է գնացել արդեն 60 հազար մարդ, և քաղաքական լուծում գտնելու համար Ռուսաստանի դիվանագիտական օգնությանը դիմելը չեն խանգարի: Սակայն դիվանագիտական ջանքերը չեն գործել արդեն 18 ամիս, և Վաշինգտոնն այս առումով շատ քիչ պատրանքներ ունի:

– Իրան՝ Կրեմի որևէ ղեկավար պետք է շատ զգուշ քայլեր կատարի այս ուղղությամբ: Ռուսաստանի զգուշության հիմքում ընկած է Պարսկաստանի հետ հարաբերությունների 500-ամյա պատմությունը: Ռուսաստանը չի ցանկանում հարավային իր սահմանների մոտակայքում ունենալ միջուկային զենքով զինված Իրան: Այն ոչ էլ ցանկանում է կատարել որևէ այնպիսի քայլ, որը պարսիկները ռուսների դեմ կկարողանան օգտագործել գալիք տասնամյակի ընթացքում: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Ռուսաստանի կողմից Իրանին Ս-300 հակաօդային պաշտպանության վաճառքից հրաժարումն ավելացրել է ճնշումը Թեհրանի վրա, որպեսզի այն բանակցություններ վարի իր միջուկային ծրագրի շուրջ: Բանակցությունները վերսկսվել են Ղազախստանում փետրվարի վերջին:

Արդյ՞ք սա շուտով կդառնա Ռուսաստանի խնդիրը: ԱՄՆ-ի զինված ուժերի հետևակային 12-րդ գնդի զինծառայողները աֆղանական գյուղում պարեկային ծառայություն իրականացնելիս: Լուսանկար՝ Անվտանգության աջակցության միջազգային ուժեր

– Աֆղանստան՝ Ֆոլքլենդյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Հենրի Քիսինջերը նկարագրել էր Արգենտինան որպես «դեպի Անտարկտիկայի սիրտն ուղղված դաշույն»: Ամերիկացիներից շատերի համար ռազմավարական նման կարևորություն ունի Աֆղանստանը: Երդմնակալության արարողության ժամանակ նախագահ Օբաման ասել է. «Մեկ տասնամյակ տևած պատերազմն ավարտի է մոտենում»: Ռուսաստանի դեպքում դա նշանակում է, որ մեկ տասնամյակ կողքից քննադատելուց հետո, Կրեմլը շուտով կկարողանա ինքը ծախսել Ռուսաստանի հարկատուների գումարները՝ Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու նպատակով, և կանխել իսլամական ծայրահեղության տարածումը Կենտրոնական Ասիայում, ինչը Ռուսաստանի անվտանգության դեպքում մտահոգություն առաջացնող խնդիր է: Ռուսաստանի ընկերություններն ու կառավարությունն այս ընթացքում կկորցնեն Հյուսիսային բաշխման ցանցով ՆԱՏՕ-ի ռազմական նշանակության նյութերը տեղափոխելուց ստացվող եկամուտները: Կրեմլի կողմից վարձատրության դիմաց Արևմուտքին մատուցվող այս ծառայությունը, որը ներկայացվում էր որպես Ռուսաստանի մասնակցություն, բավականին գայթակղիչ բիզնես էր, որը հետապնդում էր իր համապատասխան ռազմավարական շահերը:

– Հակահրթիռային պաշտպանություն՝ իհարկե, լավ կլիներ, որ Ռուսաստանը համագործակցեր և պաշտպանական գիծ ստեղծեր, որը կկարողանար կործանել դեպի Արևմուտք թռչող իրանական հրթիռներ: Ռուսաստանի վառ արտահայտված ընդդիմությունն այս ծրագրին սակայն չի դանդաղեցրել ծրագրի իրականացման ընթացքը: Իրանից հրթիռային հնարավոր հարվածը կասեցնելու համար ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Aegis» հակահրթիռային համակարգը շատ ավելի լավ է դիրքավորված, քան Կենտրոնական Եվրոպայում տեղակայված ցամաքային արդեն իսկ հնացած հրթիռները: Որոշակի դեր կարող են ունենալ նաև Թուրքիայում այս տարվա հունվարին տեղակայված «Patriot» հրթիռները: Նախարար Լավրովը տարվա սկզբին շատ ճիշտ բողոք է ներկայացրել Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով. «Նրանք շարունակում են առաջարկել երկխոսություն, սակայն անում են այն, ինչ որոշել են»:

– Միջուկային սպառազինությունների նվազեցում՝ այս խնդիրը մոտ է նախագահ Օբամայի սրտին, սակայն ամերիկացի քվեարկողներին այն առանձնապես չի անհանգստացնում: Հյուսիսային Կորեայում անցկացված միջուկային փորձակումը կարող է սակայն փոխել իրավիճակը: ԱՄՆ-ի նախագահի հանձնակատարները Մոսկվա կժամանեն գալիք մի քանի շաբաթվա ընթացքում՝ բանակցություններ սկսելու նպատակով: Միջուկային սպառազինության երկկողմանի որոշ նվազեցման կարելի է հասնել՝ ստորագրելով նախագահական հրամանագրեր: Սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Պուտինի կառավարության նկատմամբ ունեցած կասկածամտության պայմաններում նրանց դժվար կլինի համոզել կնքել երկկողմանի նոր պայմանագիր: Եթե Ռուսաստանը միակողմանի եղանակով ներմուծման համար, բացի Բոինգից ու տավարի մսից, արգելք դնի նաև այլ ապրանքների վրա, ապա նման պայմանագրի մասին ընդհանրապես պետ է մոռանալ:

– Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը միջազգային ասպարեզում մեծ կշիռ և օրինականություն է տալիս դիվանագիտական կամ ռազմական գործողություններին: Հետխորհրդային ժամանակներում Կրեմլն ամեն կերպ ճգնում է պահպանել Ռուսաստանի վետոյի իրավունքը: Սակայն նախագահ Բուշի պաշտոնավարման ժամանակ Իրաքի և Աֆղանստանի ներխուժումներից հետո, նախագահ Օբաման աստիճանաբար նվազեցնում է Միացյալ Նահանգների ներգրավվածությունն այս պատերազմներում և սահմանափակում է նոր պատերազմներում Ամերիկայի ներգրավվածությունը: Լիբիան դարձել էր Վաշինգտոնի «հետևից առաջնորդության» օրինակներից: Մալին փոխանցվել էր ֆրանսիացիներին: Սիրիայի իրադարձություններին հիմնականում հետևում են: Ամերիկայի ընտրողները շատ զգուշորեն են վերաբերվում հեռվում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմում ներգրավված լինելու հարցերին, և այս պատճառով հնարավոր է կանխագուշակել, որ Միացյալ Նահանգների կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին վերջինիս հավանությունը ստանալու դիմումների թիվը զգալիորեն կնվազի: Եթե Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնա որևէ անմիջական վտանգ, ապա Միացյալ Նահանգների նախագահը, լինի նա հանրապետական, թե դեմոկրատ, կդիմի գործողությունների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությամբ, կամ առանց դրա:

Իսկ ի՞նչ է հարկավոր Ռուսաստանին Միացյալ Նահանգներից:

Ահա մի կարճ ցանկ՝

– արդյունաբերական ներդրումներ՝ բնական պաշարների արտահանումից կախված տնտեսությունը զանազանեցնելու նպատակով,
– 2014 թվականին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղեր՝ առանց բոյկոտելու,
– աջակցություն Աֆղանստանից դեպի Կենտրոնական Ասիա մահմեդական ծայրահեղության տարածումը կանխելու գործում,
– Ռուսաստանի արտահանողներին դեպի աշխարհի ամենախոշոր տնտեսություն մուտքի ապահովում
– Ռուսաստանի զբոսաշրջիկների Միացյալ Նահանգներ մուտքի հեշտության ապահովում,
– «Pax Americana»-ի շարունակություն, որի դեպքում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից ի վեր աշխարհում ծովագնացության ազատությունն ապահովում էին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը:

ԱՄՆ-ի այժմյա արտգործնախարար Ջոն Քերին իր ներկայում զբաղեցրած պաշտոնին նշանակվելուց առաջ ԱՄՆ-ի Սենատում անցկացված լսումների ժամանակ հակիրճ անդրադարձել էր Ռուսաստանին: Նա հստակ արտահայտել էր իր զգուշացումն ու սահմանափակ սպասումները: Նա ասել էր. «Ցանկանում եմ գտնել մեր մեջ համագործակցության որևէ եղանակ»:
——-

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ջեյմս Բրուքը «Ամերիկայի Ձայն»-ի Մոկսվայի գրասենյակի ղեղավարն է: Գրասենյակը լուսաբանում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունները: «New York Times» օրաթերթում աշխատելու ժամանակ նա եղել է թերթի օտարերկրյա պետություններում թղթակիցներից մեկը՝ լուսաբանելով Աֆրիկայում, Կանադայում, Ճապոնիայում և Կորեայում տեղի ունեցող իրադարձությունները: Բրուքն ուսումնասիրել է ռուսաց լեզուն Բրեժնևի կառավարման ժամանակ, որպես թղթակից այցելել է Մոսկվա Գորբաչովի կառավարման վերջին ամիսների ընթացքում, ապա կրկին այցելել Ռուսաստան՝ Ելցինի օրոք և Պուտինի կառավարման սկզբի տարիներին: Նա բնակություն է հաստատել Մոսկվայում 2006 թվականին՝ սկսելով իր աշխատանքը «Bloomberg» գործակալությունում: «Ամերիկայի Ձայն»-ի Մոսկվայի գրասենյակին Բրուքսը սկսել է 2010 թվականին: Ջիմի հրապարակած նյութերին կարող եք հետևել «Twitter» կայքում՝ հետևյալ հասցեով. @VOA_Moscow.

Կարդացեք Ջեջմս Բրուքի բլոգը անգլերեն կամ ռուսերեն

Categories